24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

«Ահա և վերջ, բայց էլի մի անհանգստացեք՝ այդ վերջից կսկսվի նոր սկիզբ…»․ Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի անհանգստացեք, Գորիս-Կապան ճանապարհը կբացվի. կիրթ ու կառուցողական Ալիևը կլսի իրեն ուղղված խաղության կոչը, կբացի ճանապարհն ու Սյունիքով միջանցք կստանա դեպի Նախիջևան… ու կգա «խաղաղությունը», խաղաղություն, որը սպառնում է կործանմամբ… …«խաղաղությունն» առանց պատերազմի չի լինի, բայց կրկին մի անհանգստացեք, կգա փրկիչը, կփրկի ևս 30,000 զինվորի կյանք և կավարտվի […]

«Րոպեներ առաջ տառացիորեն միայն «Նիկոլ, հեռացիր» վանկարկման համար կարմիր բերետավորները բերման ենթարկեցին մի քաղաքացու»

«Քո» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Րոպեներ առաջ տառացիորեն միայն «Նիկոլ, հեռացիր» վանկարկման համար Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին մի քաղաքացու՝ առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, առանց մի բառ խոսելու ծալեցին ու տարան: Ֆիզգարադոկում արդեն երկու քաղաքացի հացադուլ են հայտարարել ընդդեմ պետական մարմինների խլության և ոստիկանական վայրագ գործողությունների: Լրագրողներին պատերին են ծեփում […]

Հայաստանն ավելի քան 13 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

Կառավարությունը հավանություն տվեց Արցախին 13.4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագծին: Կառավարությանը նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքը աստիճանաբար վերականգվում է և ավելանում է նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության, սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը: Ֆինանսների նախարարի խոսքով`գումարը […]

Արվելու է առավելագույնը՝ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը. Պաշտպանության նախարար (Տեսանյութ)

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար, հայտնում են ՊՆ-ից։ Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ […]

Անտրամաբանական է, որ բոլորս նետվենք ինչ-որ մի հարցի լուծման համար, որի համար գոյություն ունեն պրոֆեսիոնալներ․ Քերոբյանը՝ Սյունիքի փակ ճանապարհները բացելու մասին

Իհարկե, շատ է մտահոգում, և կառավարությունը և իր պաշտոնյաները, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ հարցի լուծման համար, ընդգրկված են այդ հարցի լուծման մեջ, ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելու խնդրի շուրջ իր անհանգստությունը ճեպազրույցում այսպես հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա ասաց, որ բոլորով միասին այդ հարցի լուծմանը «նետվելը» ճիշտ չէ։ «Անտրամաբանական է, որպեսզի […]

«Մեզ «չագուչ» է ցույց տալիս, «չագուչո՞վ» պիտի վախեցնի, արդեն տեսանք էդ «չագուչը»»․ գերիների և անհայտ կորածների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ

44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված ու անհայտ կորած ծնողների բողոքի ակցիան շարունակվում է։ Նրանք այս գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ։ Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում դժգոհեց կառավարության անգործությունից։ «11 ամիս է անցել, միայն ես երկու անգամ հանդիպում եմ ունեցել, հարց եմ տվել՝ ի՞նչ է անում կառավարությունը մեր որդիներին հետ բերելու համար։ Ասում են՝ անում ենք, […]

«Էյվազլի և Չայզամ»․ Փաշինյանը հայկական տարածքների մասին տեղեկությունը ադրբեջաներեն անունով է փոխանցում

ԱԺ-ում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո արդեն առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում (Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատված-) փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այդ […]

Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից. դրականին դրական կպատասխանենք. Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանենք», – ասաց նա։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիներից ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 522, մահվան՝ 12 նոր դեպք

Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8721 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 517 486 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք: Ունենք 359 առողջացած, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի