24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Սյունիքի գյուղերը մնացել են ռուս սահմանապահների հույսին. «Հրապարակ».

Որտե՞ղ են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու Սյունիքից ընտրված պատգամավորները, որոնք հպարտորեն հայտարարում էին, որ Սյունիքն անվտանգ է, հող չի հանձնվել թշնամուն։ Ինչո՞ւ Սյունիքում չեն եւ զորավիգ չեն բլոկադայի մեջ հայտնված բնակիչներին: Մինչ ՔՊ-ականներն իրենց առաջնորդի գլխավորությամբ պոպուլիստական հայտարարություններ կանեն եւ կատարվածի մեղքը կբարդեն նախկինների վրա, Սյունիքի գյուղերը մնացել են ռուս սահմանապահների հույսին: Եվ հարց […]

Ռուսական և ադրբեջանական ուժերը բախվել են Սյունիքում. ինչից է սկսել միջադեպը. «Ժողովուրդ»

Ընդամենը օգոստոսի յոթին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոխորտում էր. «Եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել եմ ոչնչացնել, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները»։ Այս խոսքերից 20 օր անց ադրբեջանական կողմը երեկվանից Սյունիքում երկու կարեւոր նշանակության ճանապարհ է փակել, որից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան: Եվ մինչ խորհրդարանում ՔՊ-ական տղամարդիկ փորձում են իրենց ուժը ցույց տալ, Նիկոլ […]

Հայաստանը նեղացնո՞ւմ է ռազմավարական գործընկերոջը, թե՞ պայմանավորված է գործում. «Ժողովուրդ»

Կառավարությունը փոփոխություններ է կատարելու «Պետական սահմանի մասին» օրենքում: Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված եւ 2017 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության […]

Իշխանությունն ամենախնդրահարույց հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին. «Հրապարակ»

Խորհրդարանում ավարտվել է մշտական հանձնաժողովների ձեւավորման փուլը, ուշագրավ է, որ իշխանությունն ամենախնդրահարույց՝ պաշտպանության հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին, որոնք վերջին օրերին ակտիվ մասնակցում էին խորհրդարանական մարտերին եւ ստանձնել էին ընդդիմադիր պատգամավորներին ծեծուջարդի ենթարկելու առաքելությունը։ Ինչպես հայտնի է, հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը կներկայացնեն «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը նախորդ […]

Սյունիքի պաշտպանությունը սկսվում է այստեղ ապրող մարդկանցով և նրանց նկատմամբ ցանկացած ապօրինություն, ուղիղ հարված է մարզի անվտանգությանը. Տիգրան Աբրահամյան

Սյունիքի մարզի ցանկացած բնակավայր կանգուն ամրոց է՝ տեղում ապրող մարդկանցով, ամենօրյա աշխատանքով, ստեղծվածով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սյունիքի պաշտպանությունը սկսվում է այստեղ ապրող մարդկանցով և նրանց նկատմամբ ցանկացած ապօրինություն, բռնության կամ ազատազրկում, ուղիղ հարված է մարզի անվտանգությանը», – գրել է ԱԺ պատգամավորը՝ հրապարակելով մի քանի լուսանկար Սյունիքից։

Երկրաշարժ` Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք. ԱԻՆ

Օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 26-ին, ժամը 22:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Էպիկենտրոնային գոտում […]

Մեր երկրում և համայն հայության մեջ ամեն բան մանրացել ու արժեզրկվել է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մեր երկրում և համայն հայության մեջ ամեն բան մանրացել ու արժեզրկվել է։ Արժեզրկվում է նույնիսկ մարդկային տարրական հարգանքն ու դաստիարակությունը։ Այսպես ապրել այլևս անկարելի է։ Իշխանության և նրա հենարանների չարչիա-գեղջկական անպտուղ «ոգին» սպանում է հայության կենսունակությունը։ Հայը՝ որպես տեսակ, աստիճանաբար վերածվում է անարժեք, մշակութազուրկ, […]

Պրիմիտիվ նիկոլիզմ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պրիմիտիվ նիկոլիզմ   1․Ինչ-որ պետք է, էն էլ բանակցում ենք 2․Ալիեւը կիրթ է եւ կառուցողական 3․ Բանակցությունները սկսելու ենք զրոյական կետից, մեր կետից 4․ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար։ 5․․ Շուշին դժբախտ է դժգույն, բա մեզ պե՞տք […]

Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք․ Ալիև

Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք: Այս մասին, ըստ news.am-ի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի