24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 20, 2021

Շուշի քաղաքում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական սադրանք է. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախից բռնազավթված Շուշի քաղաքում կամ այլ բնակավայրերում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական խոշոր սադրանք է, որի վերաբերյալ ցանկացած նորմալ իշխանություն պետք է հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտեր։ Սակայն սրանց տգետների իշխանությունն ի սկզբանե Շուշին որպես «դժգույն և դժբախտ քաղաք» հայտարարեց ու թեման հենց սկզբից փակեց։ Հասկանալի […]

«Մի՛ արեք, արա՛, մի՛ խփի կնոջը․․․»․ լարված իրավիճակ Երևանի թաղամասերից մեկում

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասում, որ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անունով, այսօր վիճաբանություն է եղել քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Բանն այն է, որ  այս թաղամասում նախատեսվում է բարձրահարկ շենք կառուցել, մինչդեռ բնակիչներն արդեն դեմ են թաղամասում բարձրահարկ շենքի կառուցմանը, քանի որ դրանով խաթարվում է թաղամասի ճարտարապետական տեսքը, որովհետև  «Ֆիզգորոդոկում» հիմնականում 3-4 հարկանի շենքեր են։ […]

Արարատ Միրզոյանը հրաժարվել է դուրս գալ կառավարական առանձնատնից, որտեղ շարունակել է բնակվել անգամ չլինելով որեւէ պաշտոնյա. «Փաստինֆո»

«Փաստինֆո» ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանն ԱԳ նախարար նշանակվելիս նախապայման է դրել, որ չի հեռանալու կառավարական առանձնատնից, որտեղ տեղափոխվել էր ԱԺ նախագահ նշանակվելիս: Նա պահանջել է, որ շարունակի բնակվել կառավարական առանձնատանը: Սակայն դա չի նշանակում, որ ԱԺ նորանշանակ նախագահ Ալեն Սիմոնյանը կշարունակի բնակվել իր ներկայիս տանը, նա նույնպես կտեղափոխվի ամառանոց՝ նրա համար այլ տուն […]

Ավստրալացի 16 հայտնի քաղաքական գործիչ միացել է Արցախի ավստրալացի բարեկամների խմբին

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հաղորդում է, որ Ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգի և Ժանեթ Ռայսի առաջնորդությամբ Արցախի ավստրալացի բարեկամների մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքին։  Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը կազմավորվել է 2019 թ․ օգոստոսին, երբ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը հյուրընկալեցին Արցախի […]

Կապիտուլյանտն իր հռչակած ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կառավարության հնագմյա ծրագրին՝ այն համարելով «խոտան» և երկիրը սպանելու խոստովանություն։ «(…) Երկու փաստ ընդգծեմ միայն։ 1. Կառավարության ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ Արցախի սուբյեկտայնությունը վերացված է 7 գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։ 2. Կառավարությունը չի նախատեսում վերջին Արցախյան պատերազմի մեղավոր Ադրբեջանին և Թուրքիային […]

Տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու մասին Փաշինյանի հայտարարությունը նշանակում է հրաժարվել ամեն ինչից․ Արա Հակոբյան

Մենք կորցնում ենք մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը, Հայաստանի հետ կապված որոշումներն ընդունվում են առանց Հայաստանի մասնակցության, ասուլիսում կարծիք հայտնեց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։ «Որոշումներն ընդունողները տարբեր են՝ Մոսկվայի ներկայացուցիչներն են, Անկարայի, Բաքվի, իսկ հայկական իշխանություն կոչվածը կյանքի է կոչում այն որոշումները, որոնք հակահայկական են, հակապետական և ապազգային, և դրանք ներկայացնում է որպես դարակազմիկ», […]

Օգոստոսի 25-ից մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ. խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ. ՊՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356 – Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում […]

Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ. ՄԻՊ

Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Շատ բնակիչներ ադրբջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված: Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 508 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Օգոստոսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236742 դեպք, որոնցից 223736-ն առողջացած, 4732-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1143 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1469328 թեստավորում: Երեկ կատարվել է 7864 թեստավորում։ Այսպիսով` օգոստոսի 20-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 508 նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի