24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 17, 2021

Օգոստոսի 17-ը Մարտունի քաղաքի Վերածննդի օրն է. Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴ, ՄԱՐՏՈՒՆԻ   Օգոստոսի 17-ը Մարտունի քաղաքի Վերածննդի օրն է: Օրվա ընտրությունը կապված է 1992թ.-ի օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերվա ճակատագրական մարտական գործողությունների հետ, որոնք վճռորոշ եղան մարտունեցիների համար: Այդ օրը մարտունեցին կրկին ապացուցեց, որ թուրքն իրավունք չունի և չի կարող ոտք […]

Հակառակորդը կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում․ կա մեկ վիրավոր․ ՊՆ

Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի […]

Մենք ադրբեջանցիներին կվերադարձնենք Զանգեզուր. Ալիև

«Զանգեզուրի միջանցքի բացման արդյունքում մենք մեր քաղաքացիներին կվերադարձնենք Զանգեզուր», -այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այսօր դրոշ է բարձրացրել ժամանակավորապես Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո գտնվող Քարվաճառ քաղաքում։ «Կա նման ծրագիր, և դա բնական է։ Մեր քաղաքացիներին բռնությամբ վտարել են Հայաստանի տարածքից, ոչ միայն Զանգեզուրից, այլև Սևանից։ Նրանք իրավունք ունեն ապրել իրենց նախնիների […]

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են. հնչում են կրակոցներ

Սոթքի հանքավայրի տարածքում այս պահին կրակոցներ են հնչում. հանքավայրի աշխատանքը դադարեցված է, աշխատակիցները տարհանվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ «Անկանոն կրակոցներ են հնչում։ Հերթափոխում եղած աշխատակիցներին ուղարկում ենք տուն»,- հայտնեց Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ երեկ գիշեր՝ օգոստոսի 17-ին, Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին կրկին տարհանել են։ Աշխատանքը վերականգնվել […]

«Կասեի ամոթ, բայց հիշեցի, որ ամոթ չունեք ու ասում եմ՝ գնացեք տուն և պատմեք ձեր երեխաներին, թե էսօր ինչ հերոսություն եք արել…»․ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կասեի ամոթ, բայց հիշեցի, որ ամոթ չունեք ու ասում եմ՝ գնացեք տուն և պատմեք ձեր երեխաներին, թե էսօր ինչ հերոսություն եք արել… Հիշեցի Արայիկ Հարությունյանի պատմածը, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները հրաժարվել են Արցախում մարտական խնդիր լուծել… դե ոնց հասկանում եմ՝ Գորիսը դեռ ավելի ապահով է, անզեն մարդու […]

Լավրովը ՌԴ բեռնափոխադրում իրականացնողներին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ-ի տարանցիկ ներուժին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեռնափոխադրումներով զբաղվող ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ: Կարևոր է, որ մեր անմիջական […]

ԲԴԽ–ն ԱԺ խմբակցություններին հորդորում է կոռեկտ և զուսպ լինել

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը խիստ կարևորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք և միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը: Պետական իշխանության թևերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի վրա ձևավորված օրենսդիր, գործադիր և դատական մարմինների համագործակցությունը կարող է արդյունավետ գործել միայն այդ մարմինների ու պաշտոնատար անձանց փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման պարագայում: Եվրոպական դատավորների խորհրդատվական […]

«Ադրբեջանի նոր առաջարկությունները պարտադրանք են, դրանք նոր կորուստներ են ենթադրում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող  Ադրբեջանի  սադրանքներին: Ըստ պատգամավորի, Հայաստանում սահմանների շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառը նախ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթն է, որն ընդհանուր կետերով սահմանել է իրադարձությունների ընթացքը, սակայն անհրաժեշտ մեխանիզմներ չեն ներդրվել: «Սա պատճառ է նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի կողմից անվտանգության ոլորտում […]

Սևանից ջուր բաց թողնելը դիտվում է որպես անօրինական փող աշխատելու միջոց. ձեր փողը պակասե՞լ է. Աննա Մկրտչյանն՝ իշխանությանը

Մարդիկ, ովքեր հիմա կառավարությունում են և այնտեղից որոշել են այս նախագիծն ուղարկել ԱԺ, ասել են բառացի հետևյալը՝ «Սևանից ջուր բաց թողնելը փող աշխատելու միջոց է», խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը։ «Շարունակություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի