12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ադրբեջանի նոր առաջարկությունները պարտադրանք են, դրանք նոր կորուստներ են ենթադրում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող  Ադրբեջանի  սադրանքներին:

Ըստ պատգամավորի, Հայաստանում սահմանների շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառը նախ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթն է, որն ընդհանուր կետերով սահմանել է իրադարձությունների ընթացքը, սակայն անհրաժեշտ մեխանիզմներ չեն ներդրվել:

«Սա պատճառ է նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի կողմից անվտանգության ոլորտում անհրաժեշտ ու հրատապ գործողությունների իրականացման բացակայության: Սա խոսում է նաև այն մասին, որ բանակցային գործընթացը, որը սկիզբ է առել նոյեմբերից, չի գնում այն ուղիով, որը նախանշված է եղել  հետպատերազմյան ժամանակահատվածում: Ադրբեջանն այս ընթացքում հանդես է եկել նոր առաջարկություններով, որոնք պարտադրանք են, դրանք նոր կորուստներ են ենթադրում, և Ադրբեջանն այդ ամենին հասնելու համար գնում է սահմանային սադրանքների»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ