Օգոստոսի 17-ը Մարտունի քաղաքի Վերածննդի օրն է. Շուշան Պետրոսյան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴ, ՄԱՐՏՈՒՆԻ
Օգոստոսի 17-ը Մարտունի քաղաքի Վերածննդի օրն է: Օրվա ընտրությունը կապված է 1992թ.-ի օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերվա ճակատագրական մարտական գործողությունների հետ, որոնք վճռորոշ եղան մարտունեցիների համար: Այդ օրը մարտունեցին կրկին ապացուցեց, որ թուրքն իրավունք չունի և չի կարող ոտք դնել այս սրբագործված հողում: Շնորհիվ հայրենանվեր որդիների` Մարտունին այն եզակի շրջանն է, որը ոչ մի թիզ հող չզիջեց թշնամուն:
2007թ.-ի ապրիլի 5-ին, Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ, օգոստոսի 17-ն ընդունվեց Մարտունի քաղաքի օր:
Շնորհավոր Վերածնունդդ, Մարտունի, շնորհավոր տոնդ, մարտունեցի: Թող դարերի անվերջանալի երթ ունենաս: Թող մարտունեցու հպարտությունն ու սերը ծննդավայրի հանդեպ տարիների հետ բազմապատկվի»։