24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 17, 2021

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Հայկ Մամիջանյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Իլհամ Ալիևը, հայտարարելով, թե Արցախում ռազմական գործողությունները Ադրբեջանի համար «ազատության համար մղվող պատերազմ» էր, այսպիսով ընդունեց, որ պատերազմական գործողությունների հեղինակն ու սանձազերծողն ինքն է, ինչը չպիտի վրիպի միջազգային հանրության ուշադրությունից, խորհրդարանի ամբիոնից, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք պնդումներին, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։  Մամիջանյանն անդրադարձավ նաև Ալիևի գնահատականին՝ տրված ՀՀ-ի […]

Իլհամ Ալիեւը տեղանվանական պատերազմ է սկսել Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեփական երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել օգտագործել Հայաստանի բնակավայրերի ադրբեջանական անվանումները: Ադրբեջանի ղեկավարը տեղանվանական զավթողագործության գործընթացը սկսել է Վարդենիսից: «Այս ճանապարհը (Ալիեւը գտնվում է գրավյալ Քարվաճառում) ուղիղ տանում է դեպի Բասարկեչերի շրջան: Այն Հայաստանում կոչվում է Վարդենիսի շրջան: Բայց այս շրջանի եւ մարզի իսկական անվանումը Բասարկեչեր է»,- ասել է Ալիեւը: Հետո […]

Ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը

Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր՝ օգոստոսի 17–ին, ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ խոսնակ Վարդան Թադեւոսյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաեւ  ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով պաշտոնական դիրքն […]

Ադրբեջանի նախագահը Երեւանի լռությունը որպես թուլություն է ընկալում. Անդրանիկ Թեւանյան

Բաքվի ագրեսիվ պահվածքի կապակցությամբ Հայաստանը դեռ լռում է, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դա որպես թուլություն է ընկալում: Այս մասին օգոստոսի 17-ին խորհրդարանի արտահերթ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: Նա հավելեց, որ, օգտվելով դրանից, Ալիեւն անցավ հարձակման, որի արդյունքում էլ հայկական կողմը կորուստներ ունեցավ: Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի նախագահը խստացրել է սահմանագծում եւ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357, մահվան՝ 13 նոր դեպք

Օգոստոսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում, հայտնում են ԱՆ-ից։ Այսպիսով` երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: […]

Թալիբներն ընդհանուր համաներում են հայտարարել Աֆղանստանի կառավարական պաշտոնյաների համար

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին ընդհանուր համեներում են հայտարարել նախկին կառավարական պաշտոնյաների համար և կոչ են արել վերսկսելու աշխատանքը պետական հիմնարկություներում: Այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների թողարկած հայտարարությունը: «Բոլորի համար ընդհանուր համաներում է հայտարարված (…), ուստի դուք պետք է լիակատար վստահությամբ վերադառնաք սովորական կյանքի»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:   […]

«ՊՆ, ԱԽ, ԱԳՆ, Կառավարություն․․․պետություն չկա, հետևաբար կան ու էլի կլինեն նոր զոհեր, կորուստներ ու հարվածներ»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանային լարվածության և կրակոցների մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ հղում տալով քաղաքացիների ահազանգերի վրա։ ՊՆ, ԱԽ, ԱԳՆ, Կառավարություն… Պետություն չկա, չկա պետություն։ Հետևաբար կան ու, ավաղ, էլի կլինեն նոր զոհեր, կորուստներ ու հարվածներ»։

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Շուշիից. Դավիթ Թորոսյան

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել/արձակում Շուշիից։ Կրակոցների ձայները լսելի են Ստեփանակերտի թաղամասերում` հատկապես Հայկավանում։ Այս մասին հայտնել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի