23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի նախագահը Երեւանի լռությունը որպես թուլություն է ընկալում. Անդրանիկ Թեւանյան

Բաքվի ագրեսիվ պահվածքի կապակցությամբ Հայաստանը դեռ լռում է, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դա որպես թուլություն է ընկալում: Այս մասին օգոստոսի 17-ին խորհրդարանի արտահերթ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
Նա հավելեց, որ, օգտվելով դրանից, Ալիեւն անցավ հարձակման, որի արդյունքում էլ հայկական կողմը կորուստներ ունեցավ:

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի նախագահը խստացրել է սահմանագծում եւ սահմանազատում անցկացնելու պահանջի հետ կապված իր հռետորաբանությունը, Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների դուրսբերում է պահանջում եւ սպառնում է նոր պատերազմով: «Բաքվի ագրեսիվ պահվածքը չի համապատասխանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությանը եւ տրամաբանությանը»,- ընդգծեց Թեւանյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր հերթին առաջարկեց քննարկում անցկացնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ