14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Հայկ Մամիջանյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Իլհամ Ալիևը, հայտարարելով, թե Արցախում ռազմական գործողությունները Ադրբեջանի համար «ազատության համար մղվող պատերազմ» էր, այսպիսով ընդունեց, որ պատերազմական գործողությունների հեղինակն ու սանձազերծողն ինքն է, ինչը չպիտի վրիպի միջազգային հանրության ուշադրությունից, խորհրդարանի ամբիոնից, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք պնդումներին, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ 

Մամիջանյանն անդրադարձավ նաև Ալիևի գնահատականին՝ տրված ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերություններին։

 «Ես ուզում եմ հիշեցնել թշնամի երկրի ղեկավարին, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանը իրավունք չունի իր քիթը խոթել Հայաստանի և նրա ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների մեջ։ Վերահաստատում եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները կարևորագույն ասպեկտ են տարածաշրջանային անվտանգության համար։

Ալիևը կասկածի տակ դրեց, թե ինչու մեր ստրատեգիական գործընկերը պիտի աջակցի և համագործակցի մեզ հետ սպառազինության հարցում, սակայն Ադրբեջանն է եղել այն պետությունը, որը տարածաշրջանում սկսել է սպառազինության մրցավազքը», – ասաց պատգամավորը։

Հայկ Մամիջանյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի իշխանությունները, բանակցային գործընթացի մասին հայտարարելիս, առաջին ու ամենակարևոր նախապայման պետք է դարձնեն Ադրբեջանում պահվող գերիների վերադարձը հայրենիք և Արցախի կարգավիճակի հստակեցումը։

«Ավարտելով թշնամուն ուղղված նախադասությունը՝ ևս մեկ անգամ պետք է հիշեցնեմ, որ Արցախը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում», – իր խոսքն ամփոփեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ