25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Կա այլ՝ Կապան-Աղվանի նորմալ, գրունտային ճանապարհը. Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ․ Փաշինյանը՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու մասին

Տեղի է ունեցել հետևյալը․ այն հատվածներում՝ 21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, այդ տեղերում ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել են ադրբեջանցի սահմանապահների, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածը ադրբեջանցիների կողմից փակելու փաստին՝ […]

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նա Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ, հայտնում է  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի […]

Լսիր այ կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանից մեջբերումներ անելուց առաջ կարող ես վերհիշել քո «կառուցողական» գործընկեր ալիեւի խոսքերը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Լսիր այ կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանից մեջբերումներ անելուց առաջ կարող ես վերհիշել քո «կառուցողական» գործընկեր ալիեւի խոսքերը՝ «փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։   Նույն «կիրթ» գործընկերդ էր ասում , որ Քարվաճառն ու Լաչինը մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ վերջնական […]

Թշնամին փակել է միջպետական ճանապարհը, կուզեի, որ Նիկոլ Փաշինյանն ասեր՝ ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում այդ միջպետական ճանապարհի կարգավիճակը․ Արթուր Վանեցյան

Մենք հիմա այստեղ քննարկում ենք կառավարության ծրագիրը, երեկ և առաջին օրն ունենում ենք ինչ-որ բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, և մինչև այս պահը մենք տեղյակ չենք, թե արդյոք Սյունիքը կտրվել է ՀՀ մնացած մարզերից, թե՞ ոչ, խորհրդարանում ասաց «Պատիվ […]

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683, մահվան՝ 7 նոր դեպք

Օգոստոսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք: […]

Կրկին ասում եմ՝ կա՛նգ առեք, որովհետև տեսնում եմ, թե ինչպես եք երկիրը տանում դեպի մի նոր, վտանգավոր ծուղակ․ Արթուր Վանեցյան

Ասում ես՝ չի՛ կարելի չբանակցել, չի՛ կարելի բանակցային գործընթացին այդքան անլուրջ ու մեծամիտ վերաբերվել, չեն լսում։ Հետո լինում է դեպքերի կանպատեսելի ընթացք, ու նրանք ամբողջ կյանքում դառնում են պատերազմից սարսափողներ։ Ասում ես՝ չի՛ կարելի խաղալ գերտերությունների հակասությունների վրա, չի՛ կարելի շանտաժի լեզվով կամ գռեհիկ վերաբերվել գործընկեր երկրներին, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, […]

Կառավարության ծրագրից տպավորություն է, թե չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ և չի եղել պարտություն. Սեյրան Օհանյան

Մեզ ավելորդ դասեր տալու կարիք չկա, մեր խմբակցության կարգապահության մասին կարող ենք խոսել միայն մենք, ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ միաժամանակ իր և իր գործընկերների անունից հանրությունից ներողություն խնդրելով երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերի համար։ «Թույլ չենք տա, որ մեր արժանապատվությունը ոտնահարվի», – ասաց նա։ Սեյրան Օհանյանը շեշտեց՝ քաղաքական մեծամասնության ելույթներում […]

Ադրբեջանցին մուտք է գործել Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկը, նա ձերբակալվել է․ ԱՀ դատախազություն

ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։ «Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ […]

Պետք է դադարեցնել սահմանի հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը. Օմբուդսման

Արման Թաթոյանը գրում է․ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Դա կոպիտ սխալ է: Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի