25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

«Սրանք մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել․․․ իրենց պատանեկան տարիներին կուտակված բարդույթներից ազատվում են այլոց հանդեպ հոխորտալով, ծեծկռտուք հրահրելով»

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ․․․ Դիտելով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, որոշեցի ևս մեկ անգամ կրկնել, թե որն է այս ամենի պատճառը։ Այսօրվա մեծամասնություն կոչված խառնամբոխի ներկայացուցիչները, մանկական, պատանեկան տարիներին, իրենց բակում, փողոցում, շրջապատում եղել են միշտ ճնշված, խեղճուկրակ ողորմելիներ։Նրանց համար երջանկություն է եղել, երբ թաղի լավ տղերքը նրանց քաղցր աչքով են նայել, […]

ԱԺ–ի ծեծկռտուքի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար

ԱԺ–ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազը ուղարկվել ՝ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկանում է Դատախազության հանրային կապերի բաժնից։ «ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերեւույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից […]

Սա պատրաստված սադրանք էր. զորքին մտցրեցին 5 րոպե հետո, մինչդեռ այլ ժամանակ զորքին միանգամից էին մտցնում նիստերի դալիճ. Խամոյան

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վնասվածք են ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Իշխան Սաղաթելյանը, այս մասին news.am -ի հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։ Գեղամ Նազարյանն աչքի հատվածում է վնասվածք ստացել և այցելել հիվանդանոց։ «Սա պատրաստված սադրանք էր, զորքին մտցրեցին 5 րոպե հետո, մինչդեռ այլ ժամանակ զորքին միանգամից էին մտցնում նիստերի […]

ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին քաշքշելով դուրս են հանել օթյակներից

Ազգային ժողովում իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների  միջեւ ծեծկռտուքի ժամանակ՝ ՊՊԾ աշխատակիցները ԶԼՄ–ների համար նախատեսված օթյակներից լրագրողներին քաշքշելով ու հրելով դուրս են հանել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան տեսանկարահանել ծեծկռտուքը։ Քաշքշոցի ընթացքում որոշ լրագրողներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է ՊՊԾ աշխատակիցը օպերատորի ձեռքից փորձում վերցնել տեսախցիկը։ Նշենք, որ այսօր Կառավարության […]

Դավաճանությունից են խոսում. ազգային շահին դավաճանողը նա է,ով վախենում է ԱԺ ամբիոնից ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  ԱԺ-ում «կառավարության ծրագրի» քննարկումն ապացուցում է ,որ քաղաքական ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլ ավելի է խորացել։   Դավաճանությունից են խոսում։ Թշնամի երկրի ղեկավարին «կառուցողական» անվանելն ի՞նչ է,եթե ոչ դավաճանություն։ Հոկտեմբերի 19-ին պատերազմ չդադարեցնելն ու անհամեմատ ավելի աղետալի կորուստներով նոյեմբերի 9-ին «կապիտուլյացիա» ստորագրելն ի՞նչ է,եթե […]

«Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես. մի բան, որ մենք վաղուց չէինք տեսել այն օրից ի վեր, երբ գենշտաբի «գեներալները» կապիտուլացվեցին կապիտուլյանտի առջև»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2-3 հազար տարի է՝ ինչ մարդկությունն ունեցել է «գեներալներ» կոչվող մարդկանց շրջանակ։ Հարյուրամյակներով այդ մարդկանց համար ձևավորվել է պատվի մի չգրված կոդեքս, պարտականությունների մի համակարգ, որը գեներալների համար միշտ ավելի բարձր է եղել, քան այն, ինչ գրած է եղել տվյալ պետության օրենքներում։ Այդ չգրված կոդեքսի մաս է օրինակ, […]

Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, այս մասին լրագրողներին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում գրանցվեց հերթական միջադեպը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխանական պատգամավորները սկսեցին հարձակվել նրա վրա, իսկ առաջինը ընդդիմադիր պատգամավորին հարվածեց Վահագն Ալեքսանյանը:

«Դիջեյ Էդիկը իր ոչնչությունը կշիռ հաղորդելու համար կրկին փորձ արեց կախվել ինձանից»․ Արմեն Աշոտյանը Աղաջանյանին հիշեցրեց «սյունյաց ողջույնը» և Մալիբուի այգում հնչած «բարևը»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիջեյ Էդիկը իր ոչնչությունը կշիռ հաղորդելու համար քիչ առաջ կրկին փորձ արեց կախվել ինձանից։ Սինթետիկ նյութերով ուղեղը հետեւողականորեն բթացրած սույն մանրէին հիշեցնեմ իր սիրված հերոսների՝ վարչապետի եւ ԱԺ նախագահի աթոռներին ճմլված էակների, հետ հայոց լեզվում այլեւս արմատակալած եւ շաղկապված «սյունյաց ողջույնը» եւ Մալիբուի այգում հնչած «բարեւը»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի