03 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Սրանք մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել․․․ իրենց պատանեկան տարիներին կուտակված բարդույթներից ազատվում են այլոց հանդեպ հոխորտալով, ծեծկռտուք հրահրելով»

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ․․․

Դիտելով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, որոշեցի ևս մեկ անգամ կրկնել, թե որն է այս ամենի պատճառը։ Այսօրվա մեծամասնություն կոչված խառնամբոխի ներկայացուցիչները, մանկական, պատանեկան տարիներին, իրենց բակում, փողոցում, շրջապատում եղել են միշտ ճնշված, խեղճուկրակ ողորմելիներ։Նրանց համար երջանկություն է եղել, երբ թաղի լավ տղերքը նրանց քաղցր աչքով են նայել, այլևս չեն ծեծել ու նվաստացրել, այլ ուղարկել են ծխախոտ, գարեջուր առնելու։

Սրանք մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել։Եվ ահա, օ’ հրաշք, նրանք իշխանություն ունեն, ավելի ճիշտ, ինչպես անցյալում, այսօր էլ ստրուկներ են, բայց վարչապետի, որի համար նույնպես ծառայություններ են մատուցում, շիշ բռնելով և այլն։ Եվ իրենց պատանեկան տարիներին կուտակված բարդույթներից ազատվում են այլոց հանդեպ հոխորտալով, ծեծկռտուք հրահրելով, բայց իհարկե լինելով զինված ենիչերիների պաշտպանության տակ, դրանով նաև ի ցույց դնելով իրենց հավատարմությունը շեֆին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ