25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թշնամին փակել է միջպետական ճանապարհը, կուզեի, որ Նիկոլ Փաշինյանն ասեր՝ ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում այդ միջպետական ճանապարհի կարգավիճակը․ Արթուր Վանեցյան

Մենք հիմա այստեղ քննարկում ենք կառավարության ծրագիրը, երեկ և առաջին օրն ունենում ենք ինչ-որ բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, և մինչև այս պահը մենք տեղյակ չենք, թե արդյոք Սյունիքը կտրվել է ՀՀ մնացած մարզերից, թե՞ ոչ, խորհրդարանում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարն ասում էր, որ եթե ՀՀ ինքնիշխան տարածքն անգամ մեկ սմ խախտեն, կիրառվելու է ուժ և թշնամին դուրս է շպրտվելու։

«Պարո՛ն նախարար, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը այս հարցով․ մեր միջպետական ճանապարհն, ի վերջո, մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ, և կուզեի, որ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնար այդ հարցին և ասեր՝ ի վերջո, ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը», – ասաց Արթուր Վանեցյանը։

 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ