09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Լսիր այ կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանից մեջբերումներ անելուց առաջ կարող ես վերհիշել քո «կառուցողական» գործընկեր ալիեւի խոսքերը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Լսիր այ կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանից մեջբերումներ անելուց առաջ կարող ես վերհիշել քո «կառուցողական» գործընկեր ալիեւի խոսքերը՝ «փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
 
Նույն «կիրթ» գործընկերդ էր ասում , որ Քարվաճառն ու Լաչինը մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ վերջնական հանրաքվե տեղի չունենար։
Ու վերջապես.դու ես ասել ինչ պետք է՝դա էլ կբանակցեմ։
Դու ես ասել ՝ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական է տրամադրված։
Այդ որտե՞ղ է երեւացել նրա կառուցողականությունը։
Պատասխանդ չլսեցի։
Հոկտեմբերի 12-ին ես եմ քեզ ասել՝դիմի ՌԴ նախագահին,որ պատերազմը դադարեցվի։
Դու հոկտեմբերի 19-ի առաջարկից հրաժարվել ես ու ավելի աղետալի պայմաններով նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ես ստորագրել։
 
Ինչու՞։
Այս հարցերիս պատասխանի ու ոչ թե ԱԺ ամբիոնից «լոլոներ» բարձրաձայնի»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ