24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով անվտանգային ահագնացող մարտահրավերների և տարածքային կորստի նոր սպառնալիքի առկայության պայմաններում ՀՀ իշխանությունների ցուցաբերած կեցվածքը։ Հայտարարությունում ասվում է․ «Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք: Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ բանակցում ենք: Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք: Քաղաքացիական անձ, թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք: […]

Պարզ ասում են. ընտրվեցի՞ր, շնորհավորում ենք, դե գնա՝ ցավոտ հարցերը լուծիր

ԱԺ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրված տեսարաններից տպավորված հանրությունը ԱԺ-ում ծագող տուրուդմփոցների արանքում առանձնապես ուշադրություն չդարձրեց ԱԺ նորընտիր ղեկավարության պահվածքին։ Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն իրավունք վերապահեց ընդհատել ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող Վահե Հակոբյանի ելույթը եւ իր անհամաձայնությունը հայտնեց նրա ասածներին։ Մի բան, որ չտեսնված ու չլսված երեւույթ է պառլամենտարիզմի պատմության մեջ։ Ապա մեկ […]

Այս ամենը նշանակում է, որ սարսափելի իրադարձություններ են սպասվում Հայաստանի համար. Արեգնազ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է. Նիկոլ Փաշինյանի չարագույժ հայտարարության մասին Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ։ Շրջափակման մեջ են հայտնվել այդ հատվածի հայկական գյուղերը։ Շատ խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում «Խաղաղության դարաշրջանի» մասին ճամարտակումների ֆոնին։ Դատելով տեղեկատվական հոսքերից՝ այս ամենը դեռ ծաղիկներն են։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր […]

Որքան էլ տհաճ լինի շատերին տեսնել այս տրամաբանական կապը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Որքան էլ տհաճ լինի շատերին տեսնել այս տրամաբանական կապը, մինչեւ չառերեսվենք իրականությանը, չդնենք ճշգրիտ ախտորոշում, բուժել չենք կարող»։          

Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ: Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։ Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր, առավել քան երբևէ […]

2018թ. դեկտեմբերի 9-ին, պոպուլիստ և դիլետանտ Նիկոլին քվեարկածները դավաճանել են Արցախի Հանրապետությանը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2018թ. դեկտեմբերի 9-ին, պոպուլիստ և դիլետանտ Նիկոլին քվեարկածները դավաճանել են Արցախի Հանրապետությանը։ 2021թ. հունիսի 20-ին կապիտուլյանտ դարձած Նիկոլին քվե տվածները՝ դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը։   Ցավոք նրանք դեռ չեն գիտակցում, որ իրենց երեխաներից ու թոռներից բացի, ուրիշ ոչ մեկին վատություն չեն արել։ Ի՞նչու եմ […]

ԵՊՀ ռեկտորի նորանշանակ ժ․պ․-ն ինձ է հանձնարարել իր անունից պատասխանեմ ինքս ինձ․ Գևորգ Էմին-Տերյան

Հրապարակախոս և ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, Երկու օր առաջ ես գրառում էի կատարել, որով ձեզ պատմել էի, թե ինչ է երջանկությունը, քանի որ բախտը ինձ հնարավորություն էր ընձեռել նամակ գրելու դարի հանճարին՝ Հովհաննես Հովհաննիսյանին (կարող եք կարդալ այստեղ shorturl.at/dhnpI )։ Բայց պարզվեց, որ երկնային ուժերը չեն սահմանափակվել դրանով և […]

«Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այդ ի՞նչ դրական ազդակներ կան Թուրքիայից։ Ճանաչո՞ւմ ու դատապարտո՞ւմ է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը։ Հրաժարվո՞ւմ է Թուրքիան սատարել Ադրբեջանին։ Պահանջո՞ւմ է Թուրքիան Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ճանաչո՞ւմ է Թուրքիան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։ Իհարկե ՝ ոչ։ Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»։ […]

«Թող ոչ ոք չփորձի մեզ համոզել, որ հանձնելով ու զիջելով հնարավոր է լինելու հասնել խաղաղության․ տվողից միշտ էլ ուզում են ու վերցնում»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության և նրա ղեկավարի մոտ առկա է Ստոկհոլմյան սինդրոմ, այն է բռնության ենթարկվածը սիրահարվում է իրեն բռնության ենթարկողին: Դա է վկայում ադրբեջանցիների ու թուրքերի նկատմամբ սրանց անսահման սերն ու նվիրվածությունը, որոնք դարեր շարունակ սպանել, մորթել, թալանել ու հայրենազրկել են մեր ծնողներին, մեզ և անխուսափելիորեն անելու են նաև մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի