24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։

Արցախի հարցը հետաձգվեց. «Հրապարակ»

Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվեց։ Եվ «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը հանդես էր եկել առաջարկով՝ վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել։ Համաձայն նախագծի՝ ԱԺ 12 հանձնաժողովների գործունեության ոլորտներում որեւէ հիշատակում չկա Հայաստանի […]

Որոտան և Նոր Առաջաձոր հատվածների հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները․ Կապանի համայնքապետ

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը գրառում է կատարել․  « Հարգելի’ կապանցիներ Տեղեկացնում եմ,որ ժամը 20:00-ի դրությամբ, վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»:

Ինչի՞ն ենք սպասում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Լսե՞լ եք ՝ «Դանակը ոսկորին է հասել» արտահայտությունը․․ Լսել եք․․ Այ, հիմա էդ վիճակն է․․․։   Ոսկորի խզզոցը չեք լսո՞ւմ․․․․․Լսում եք․․։ Բա էլ ինչի՞ն ենք սպասում․․․․»:

Նավը սկելուց հետո ինձ չի սփոփելու այն փաստը, որ խիղճս մաքուր էր ու պայքարս՝ ազնիվ.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   Նախորդ ֆոտոկոլաժը, որ տեղադրեցի էջիս, բայց որի հեղինակը ես չեմ, բուռն արձագանք ստացավ: Ի սկզբանե պարզ էր, որ 2018-ի ապրիլին փողոցներ փակած և սրիկյաին իշխանության բերած, իսկ հիմա իրականության հետ առերեսվող մարդկանց համար այն դառը պիտի լիներ:   Ուղիղ ասեմ: Ես չեմ մեղադրում միայն 2018-ին […]

Մեր պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները. Արման Թաթոյանը՝ միջպետական ճանապարհի փակման մասին

Ինձ համար ակնհայտ է, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է ՀՀ ողջ քաղաքացիական բնակչության դեմ: Այդ հանցանքը նրանց զինված ծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա: Արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը: Արդյունքում՝ մյուս բնակավայրերից […]

«Այս քաղաքական ուժի նպատակն է ավերել ամեն ինչ, չթողնել ոչ մի հեղինակություն ոչ մի բնագավառում՝ բանակ, եկեղեցի, կրթություն, սպորտ, մշակույթ, արվեստ»

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս ասել եմ, նորից կասեմ. այս քաղաքական ուժի նպատակն է ավերել ամեն ինչ, չթողնել ոչ մի հեղինակություն ոչ մի բնագավառում՝ բանակ, եկեղեցի, կրթություն, սպորտ, մշակույթ,արվեստ… Հեղինակազրկում են բոլոր պետական ինստիտուտները: Ինչպե՞ս կարելի է դուրս գալ և […]

ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ, պ.գ.թ.Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ և որևէ իրական քայլ այն Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու համար չի անելու (ինչպես դա եղել է Սև լճի, Կութ գյուղի պարագայում): Վստահ կարելի է պնդել նաև, որ Ադրբեջանը խորացնելու է իր ներկայությունը […]

«Թշնամու ռազմավարական խնդիրն այդ ճանապարհների ապաշրջափակումն է, որպեսզի իր համար Սյունիքի տարածքով «միջանցք» բացի». Սեյրան Օհանյան

Թշնամին օգոստոսի 25-ից փակել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Գորիս-Որոտան ճանապարհը, որը բացելու համար երկու օր ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Ճանապարհը փակելու հետևանքով իրանական բազմաթիվ բեռնատարներ են մնացել ճանապարհին, իսկ որոշ գյուղեր, մասնավորապես՝ Բարձրավանը, հայտնվել է մեկուսացման մեջ։ 168.am-ի հետ զրույցում խոսելով Սյունիքի մարզում տիրող իրավիճակի և թշնամու կողմից ճանապարհները փակելու մասին, Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի