24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

10 գործոններ, որոնք կանխորոշում են Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 10 գործոններ, որոնք կանխորոշում են Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը․ 1. Աշխարհաքաղաքական աճող մրցակցություն. Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիան, Թուրքիայի պանթուրքական էքսպանսիան, Արևմուտքի անվտանգության նոր ճարտարապետությունը։ 2. Տարածաշրջանում կոնֆլիկտայնության բարձր մակարդակ. Արցախյան հակամարտությունը, Հայաստանի չկարգավորված հարաբերությունները Թուրքիայի հետ, Աբխազիայի և Հարավային Օսիայի չկարգավորված հիմնախնդիրները, Իրանի շուրջ իրավիճակը, քրդական հարցը տարածաշրջանում, հակամարտությունը Սիրիայում։ […]

Իշխանությունը փորձում է պառակտում մտցնել ընդդիմադիր խմբակցությունների միջև. «Փաստ»

«Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը կսկսի իր աշխատանքները: Առաջին նստաշրջանից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները գործում են բավականին համակարգված և բովանդակային առումով համաձայնեցված։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքը անհանգստացնում է իշխանություններին, որոնք որոշակի քայլեր են նախապատրաստում, երբեմն նաև արդեն կիրառում՝ փորձելով պառակտում մտցնել խորհրդարանական ընդդիմության շարքերում՝ խափանելով միասնականությունը։ Ինչքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում […]

Ադրբեջանցիները հոգեբանական ճնշում են գործադրում. «Հրապարակ»

«Գորիս-Կապան ավտոճանապարհը թեև ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում բացվեց, սակայն 2-3 տեղ ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել, և ճանապարհին, կարելի է ասել, կիսով չափ է բաց։ Արգելապատնեշները դրել են իրենց ուղեկալների կողքին։ Մեր աղբյուրների վկայությամբ, դրանով հոգեբանական ճնշում են գործադրում։ Ճանապարհի այդ մասով երթևեկելիս ավտոմեքենաների արագությունը կհասնի նվազագույնի, քանի որ արգելապատնեշը նեղ հատված է թողել երթևեկության համար։ […]

Իշխանությունը խախտում է Ընտրական օրենսգիրքը․ «Հրապարակ»

«Չնայած մոտ 500 համայնքներում լրացել է կամ շուտով լրանալու է համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը, և ենթադրվում էր, որ աշնանը պետք է ընտրություններ տեղի ունենային, սակայն շատ համայնքներում ընտրություններ նշանակված չեն, ինչն Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է։ Խախտվել է 70-օրյա ժամկետը՝ ԸՕ 120 հոդվածի համաձայն, «Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը ԿԸՀ-ի կողմից […]

Պատգամավորները ՀՔԾ-ում կոնկրետ անուններ են տվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ-ում ԱԺ միջադեպի գործով պատգամավորների հարցաքննությունից: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՔԾ քննիչը «Հայաստան» խմբակցության, ինչպես նաև ՔՊ պատգամավորներին կոնկրետ հարցեր է տվել՝ ինչից սկսվեց կռիվը, ով է իրենց հարվածել, ինչ բողոք ունեն, ում դեմ բողոք ունեն: Մեզ հասած լուրերի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության հարցաքննված պագամավորները քննիչին ասել են, որ […]

Փաշինյանն արձակուրդ է գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։   Արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Պուտինը երկու օր շարունակ չի պատասխանել Փաշինյանի զանգերին. «Փաստ»

«Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: Օգոստոսի 27-ին պաշտոնական երկու հաղորդագրություն տարածվեց. մեկով տեղեկացվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մյուսով՝ որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ […]

Վանդալիզմ՝ «Եռաբլուր» պանթեոնում. քանդել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանը

Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն: Նարեկի […]

Պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի