24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատգամավորները ՀՔԾ-ում կոնկրետ անուններ են տվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ-ում ԱԺ միջադեպի գործով պատգամավորների հարցաքննությունից: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՔԾ քննիչը «Հայաստան» խմբակցության, ինչպես նաև ՔՊ պատգամավորներին կոնկրետ հարցեր է տվել՝ ինչից սկսվեց կռիվը, ով է իրենց հարվածել, ինչ բողոք ունեն, ում դեմ բողոք ունեն:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության հարցաքննված պագամավորները քննիչին ասել են, որ եղել է խմբակային խուլիգանություն, կան տեսաձայնագրություններ, թող նայեն և տեսնեն, թե ով ում ինչպես է հարվածում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ հարցաքննված պատգամավորներից եղել են անձինք, որոնք ՀՔԾ քննիչին կոնկրետ անուն են տվել:

Մասնավորապես, մեր տեղեկությունների համաձայն՝ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Նազարյանը տվել է ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը: Ավելին՝ այլ ՔՊ-ական պատգամավորների անուններ ևս տրվել են, և նշվել է, թե նրանք ինչ են արել:

Ի դեպ, Նազարյանը պատմել է, որ մտել է նիստերի դահլիճ, առաջին պատկերը, որ տեսել է, եղել է հետևյալը. բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկած են եղել Արթուր Ղազինյանի վրա և հարվածել են նրա գլխին և մարմնի տարբեր մասերին: Հարվածել են այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն են ընկել Ալիևն ու Էրդողանը:

Ակնհայտ էր, որ պարագլխից ունեին հրահանգ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա: Նազարյանը նշել է, որ նրանց մեջ է եղել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ընդգծել է՝ հիշում է՝ Արսեն Թորոսյանը բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում և քացիներ տալիս։

Նազարյանը պատմել է, որ երբ փորձել է օգնել Ղազինյանին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածել է ուղիղ աչքին, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրել է տեսողությունը»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ