24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Մեր պետության մեջ պետություն չունենալու մթնոլորտ է․ Արմեն Գևորգյան․ «168 ժամ»

«168 ժամ»-ը հարցազրույց է արել ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ։ – Կառավարության հնգամյա ծրագիրը բուռն քննարկվեց և առանց խնդիրների ընդունվեց։ Կարո՞ղ եք հիմա, ավելի հանդարտ պայմաններում, տալ գնահատականներ – Եթե հարցնեք ցանկացած քաղաքացու, թե ինչը հիշվեց, ինչը տպավորվեց այս ծրագրից, կասի՝ ԱԺ ծեծկռտուքը, հայհոյանքը։ Եվ սա ամենախոսուն փաստն է։ Ես չեմ հավատում, որ նման մթնոլորտում կարող է հեռանկարային, ծրագրային փաստաթուղթ […]

Այո՛, միասին և գործուն քայլերով է պետք պայքարել այս չարիքի դեմ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը այսօր՝ Բռնությամբ անհետացած անձանց միջազգային օրը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային, որի հետևանքով ունեցանք նաև բռնությամբ անհետացած հայրենակիցներ։ Թովմասյանն ընդգծել է այս փաստին համարժեք արձագանքի կարևորությունը։ «Օգոստոսի 30-ը՝ բռնությամբ անհետացած անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դեռ […]

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275, մահվան՝ 7 նոր դեպք

Օգոստոսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն` առողջացած, 4830-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 534 770 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4671 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք: […]

Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի և Ստանիսլավ Զասի հետ

Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Երեկ առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում: «Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական […]

Սրանք մեր ձեռքերը կապում են նաև արտերկրում և մեզ ներկայացնում են «ռևանշիստ». Արմեն Աշոտյան

Հնարավոր չէ էֆեկտիվ պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը, եթե պաշտոնական Երեւանը անում է ճիշտ հակառակը։ Սրանք մեր ձեռքերը կապում են նաեւ արտերկրում եւ մեզ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  «Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ վարքագծի մասին եւ դատապարտեն […]

Զոհվածների հարազատների խնդրանքը՝ դատը Երևանում անցկացնել, հաշվի չեն առել․ Ոսկան Սարգսյան

17 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ 2 սպա, մեղադրական եզրակացության մեջ ձեւակերպված է՝ « նյութական ծանր հետեւանքներ է առաջացրել»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը` անդրադառնալով N զորամասի հրամանատարի ՝ մարտական պատրաստության գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանին գործին: «Զոհվածների հարազատների խնդրանքը՝ դատը Երեւանում անցկացնել, հաշվի չեն առել Սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր […]

Վաղվանից կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուժի մեջ մտավ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամբ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու, ու մեղմ ասած տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում ազատ արտահայտվելու որևէ դրսևորման […]

Նիկոլականնե՛ր, ծափ տվեք և հրճվեք. մեր պետական պարտքը 9 միլիարդ դոլար է․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2021 թ-ի 7 ամիսների ընթացքում Նիկոլ Անհողի կողմից պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ դոլարով… 2021 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 միլիարդ 973 միլիոն դոլար… 2021 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա կա 3032 դոլար պարտք… Հիշեցնեմ, որ 2018 թ-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի