Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ Չարչյանը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։ «Ես պայմաններում պետք է Չարչյանի խափանման միջոցի հարցով անհապաղ դատական նիստ հրավիրել»,- նշել է Արամ Վարդեւանյանը։