15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Րոպեներ առաջ տառացիորեն միայն «Նիկոլ, հեռացիր» վանկարկման համար կարմիր բերետավորները բերման ենթարկեցին մի քաղաքացու»

«Քո» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Րոպեներ առաջ տառացիորեն միայն «Նիկոլ, հեռացիր» վանկարկման համար Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին մի քաղաքացու՝ առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, առանց մի բառ խոսելու ծալեցին ու տարան:

Ֆիզգարադոկում արդեն երկու քաղաքացի հացադուլ են հայտարարել ընդդեմ պետական մարմինների խլության և ոստիկանական վայրագ գործողությունների:

Լրագրողներին պատերին են ծեփում իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու բերումով:

Քաղաքական խոսքին, որը ոչ մի բանով ավելի վուլգար չէ քան ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքն էր, պատասխանում են համազգեստավոր մարդկանց դահլիճ ներխուժմամբ:

Պատգամավորներին ծեծում են, իսկ կանխելու համար դահլիճ մտած անվտանգությունը նշան է ստանում, որ դեռ շուտ է ու շրջվում դուրս է գալիս դահլիճից՝ թույլ տալով, որ ծեծը ավարտվի:

Էս ա հայկական դեմոկրատիայի վերջին շաբաթը: Ես խնդրում ու կոչ եմ անում Հայաստանը մոնիթորինգ անող միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ այս աղաղակող ավտորիտար դրսևորումները ներառել ժողովրդավարության մասին առաջիկա զեկույցներում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ