14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Էյվազլի և Չայզամ»․ Փաշինյանը հայկական տարածքների մասին տեղեկությունը ադրբեջաներեն անունով է փոխանցում

ԱԺ-ում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո արդեն առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում (Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատված-) փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և հույս հայտնեց, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ «ակցիան» արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել», – ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այդ ընթացքում «մեզ ամուր նյարդեր են պետք», քանի որ Հայաստանը իր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պիտի զարգացնի և առաջ տանի։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ