06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանն ավելի քան 13 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

Կառավարությունը հավանություն տվեց Արցախին 13.4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագծին: Կառավարությանը նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքը աստիճանաբար վերականգվում է և ավելանում է նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության, սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով`գումարը նախատեսված է Արցախի պետական բյուջեով սեպտեմբեր ամսվա համար սահմանված աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ