20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մեզ «չագուչ» է ցույց տալիս, «չագուչո՞վ» պիտի վախեցնի, արդեն տեսանք էդ «չագուչը»»․ գերիների և անհայտ կորածների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ

44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված ու անհայտ կորած ծնողների բողոքի ակցիան շարունակվում է։ Նրանք այս գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ։ Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում դժգոհեց կառավարության անգործությունից։

«11 ամիս է անցել, միայն ես երկու անգամ հանդիպում եմ ունեցել, հարց եմ տվել՝ ի՞նչ է անում կառավարությունը մեր որդիներին հետ բերելու համար։ Ասում են՝ անում ենք, աշխատում ենք։ Փաշինյանն այնպես է պատասխանում, կարծես սուրբ է։ Բայց բոլորս էլ գիտենք ՝ ինքը ով է, ինչացու է», – ասաց նա։

Ակցիայի մասնակիցը դժգոհեց, որ իրենց ոչ միայն չեն ընդունում ու սպասեցնում են, այլև մեծաքանակ ոստիկաններ են կուտակել կառավարության շենքի մոտ։ 

«Ժողովուրդը հազարներով զոհ տվեց, հեկտարներով հող տվեց, վիրավորներ տվեց, էլ ո՞րն ասեմ։ Իրենք «անկաշառ սրբեր» են, եկան նստեցին՝ չգիտեմ, թե ինչու։ Որ չվախենար, այսքան ոստիկանություն կլցնե՞ր։ Ժողովրդով եկավ, ղեկավար դարձավ, «չագուչ» է ցույց տալի՞ս։ Մեզ «չագուչո՞վ» պիտի վախեցնի։ Արդեն էդ «չագուչը» տեսանք։ Մեր երեխաները, որ կորել են․․․ Իրեն ասում ենք՝ եթե քո տղան լիներ, ի՞նչ կանեիր։ Բայց ինքն իր տղային փրկելու համար հարյուրավոր զոհեր է տվել», – ասաց ակցիայի մասնակիցը։

Նա նաև հայտարարեց, որ եթե պետք լինի, ծնողներն այս, մյուս և շատ այլ գիշերներ կանցկացնեն կառավարության շենքի մոտ մինչև հասնեն իրենց խնդրի լուծմանը։twitter sharing button

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ