23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 22, 2021

Մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում կատարելու և զիջումներ չեն լինելու. Արտակ Դավթյան

Մեր տարածքում ոչ մի զիջումներ չենք պատրաստվում կատարել և զիջումներ չեն լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկամանը, թե Շորժայի հատվածում հայկական կողմը խրամատներ է փորում և այդ տարածքում առկա են շենք-շինություններ, որոնք մնում են հայկական և ադրբեջանական կողմի արանքում։ «Հարցը, հույս ունենք, կկարգավորվի բանակցային գործընթացով, իսկ բանակցային գործընթացքով չկարգավորվելու […]

Գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին. ՌԴ դեսպան

Հայ գերիների վերադարձի հարցը մշտապես Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է, խնդիրը լուրջ ջանքեր է պահանջում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Մենք ողջունել ենք 15 գերու վերադարձը: Հայտնի է, որ ՌԴ-ն արել և անում է ամեն ինչ, որ գերիները վերադարձվեն: Այդ ճանապարհին առաջընթաց կա: Մեծ է գեներալ Մուրադովի դերը», – նշեց դեսպանը: Նա […]

Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր. Ռոբերտ Քոչարյան

Ընտրությունների արդյունքները, պետք է խոստովանեմ, որ անսպասելի էին մեզ համար, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատ-շատերի համար առաջին հերթին նաև այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։ Մենք ենթադրում էինք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 77, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 77 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 330-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4502 է: Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի […]

«80 տարի անց՝ նույն օրը, Նիկոլ Փաշինյանը պատերազմ սկսեց մեր Հայրենիքի դեմ…». Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «1941 թվականի այս օրը ֆաշիստական գերմանիան պատերազմ սկսեց մեր Հայրենիքի դեմ։ 80 տարի անց՝ նույն օրը, Նիկոլ Փաշինյանը պատերազմ սկսեց մեր Հայրենիքի դեմ…   …ամեն ինչ լավ է լինելու…»։

Ժողովուրդը կատարեց կործանման ընտրություն․ «168 ժամ»

«2018 թվականին ու դրանից հետո Հայաստանում հռչակվեց ժողովրդի կեղծ պաշտամունք։ Բոլոր անաստվածություններն ու ավերումները կատարվեցին ժողովրդի անունից ու ժողովրդին հղում տալով։ Դա դուր էր գալիս ու շարունակում է դուր գալ ժողովրդին, որը լուրջ է ընդունել հիմնականում նախընտրական շրջանում կրկնվող այն զեղումները, թե «ժողովուրդն իմաստուն է» և «ժողովուրդը չի սխալվում»։ Կյանքն անողաքաբար ցույց է տվել ու […]

Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ։ Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական «բեսպրեդել» տիրում, պարզ է, թե հիմա ինչ կամայականությունների ենք ականատես լինելու։ Արդեն իսկ․ հարգված բժշկին, ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին անհիմն ձերբակալեցին, դատարանը բաց թողեց, հիմա՝ իշխանությունների հավերժ սպասարկու Տիգրան Մուկուչյանի ԿԸՀ-ն պատգամավորության կարգավիճակ ունեցող անձին զրկել է անձեռնմխելիությունից, որ Փաշինյանի […]

Կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների պատասխանատվությունը «54 տոկոս» փաթեթավորմամբ բարդեց «ժողովրդի» վրա․ «Փաստ»

«Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ինտենսիվ շարունակություն է ստանում հանրության տարբեր շերտերի որակումներ տալը: Իրականում ի՞նչ ցույց տվեցին այս ընտրությունները: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը «հաջողեց» լուծել իր համար ամենակարևոր խնդիրներից մեկը. նա կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների իր, բացառապես իր մեղավորությունը Հայաստանի քաղաքացիների 20-25 տոկոսի միջոցով «54 տոկոս» փաթեթավորմամբ բարդեց «ժողովրդի» վրա: Ինչո՞ւ 20-25 տոկոս: Որովհետև ընտրություններին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի