14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր. Ռոբերտ Քոչարյան

Ընտրությունների արդյունքները, պետք է խոստովանեմ, որ անսպասելի էին մեզ համար, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատ-շատերի համար առաջին հերթին նաև այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։ Մենք ենթադրում էինք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները քննարկելու համար», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, թե շտաբների կողմից հավաքագրվում են նյութերը և առաջիկա օրերի ընթացքում կամփոփվեն ու կպատկերացնեն, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ ներկայացնելու համար։

«Համոզված եմ, որ այն մանդատը, որն ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ։ Մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, և շատ ավելի հզոր էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները։ Իմ տպավորությունն է, որ, այնուամենայնիվ, այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը և այն էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին այդ ընտրություններին», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ուղղակի չկարողացան կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր։

«Մարդիկ, այնուամենայնիվ, վերջին պահին մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, կողմնորոշվեցին և քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին, սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում այս վիճակը, իրենք հաստատ մտածում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց սա ավելի շատ հակառակ կողմից եկող մանդատն էր», – ասաց երկրորդ նախագահը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ