23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 22, 2021

«Միամիտ լոռեցի եմ, ուզում եմ իմանամ` ինչո՞ւ են Ադրբեջանում ոգևորվել ընտրության արդյունքներով». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոյեմբերի 9-ից այս կողմ իմ քաղաքական գնահատականները մնում են անփոփոխ։ Կապիտուլյանտները ձախողեցին ամեն բան,բերեցին պատերազմ,ստորագրեցին նվաստացուցիչ կապիտուլյացիոն հայտարարություն,պարտության սիմվոլ դարձան եւ Հայաստանը դարձրին աշխարհաքաղաքական մանրադրա Եթե նույնիսկ նրանք ստանային 3 մլն ձայն ,միեւնույնն է ՝ նրանք համազգային աղետի,խայտառակության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են։ Իսկ «պողպատե հաղթանակ» տոնողներին ասեմ,որ հազար […]

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։ «Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական ուժը կարող լինի ապահովելու […]

Ադրբեջանը բանակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Աղդամ, Ֆիզուլիի և Շուշի առաքելություն ուղարկելու առնչությամբ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում, օկուպացված Շուշիում։ Մամուլի ասուլիսի ժամանակ ԱԳՆ մամուլի ծառայության պետ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ընդունելու պատրաստակամությունը ադրբեջանական կողմը ևս մեկ […]

«Ո՞նց ա լինում, որ մասնակցում ես ընտրությանը, քվեարկում, բայց ԿԸՀ հրապարակած ցուցակում անվանդ դիմաց ո՛չ ստորագրություն կա, ո՛չ կնիք»

Վասակ Թարփոշյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԿԸՀ–ից պատճենված այս լուսանկարը՝ գրելով․ «Ո՞նց ա լինում, որ մասնակցում ես ընտրությանը, քվեարկում, բայց ԿԸՀ հրապարակած ցուցակում անվանդ դիմաց ո՛չ ստորագրություն կա, ո՛չ կնիք»։

«Մեյդը կփռեմ»: «Սաղին բռնելու եմ, շինեմ»: «Սաղին կզցնելու ենք»: Խնդրում եմ գնահատել այդպիսի հռետորաբանության հեղինակի պատրաստակամությունը համախմբվելու եւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու․ Արամ Աբրահամյան

Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի չագուճացավ է, հեսա չագուճի հետ կծանոթանաք՝ կտենաք ոնց է լինում, սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից… դու այլեւս ինձ չես տեսնելու, աստղե՛ր ես տեսնելու քո աչքերում». «Որեւէ մեկը չփորձի թպրտա, պատերով կտանք, ասֆալտներին ենք պառկելու»: «Մեյդը կփռեմ»: «Սաղին բռնելու եմ, շինեմ»: «Սաղին կզցնելու ենք»: Խնդրում եմ գնահատել այդպիսի […]

Հունիսի 20-ին մեր հասարակության ստվար հատված այսպիսի մի որոշում կայացրեց՝ դատապարտելով նաև մնացածին և Հայաստանի Հանրապետությանը պատմական մահվան. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչու՞ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին՝ դատապարտվելով տանջալից մահվան՝ ջրազրկումից և սեփական մարմնի քաշի ծանրությունից: Վարկածները տարբեր են՝ օվկիանոսի աղտոտումից մինչև ծերացում: Հունիսի 20-ին մեր հասարակության ստվար հատված այսպիսի մի որոշում կայացրեց՝ դատապարտելով նաև մնացածին և Հայաստանի Հանրապետությանը […]

Ժողովուրդը Փաշինյանին ներեց թե՛ պարտությունը, թե՛ նվաստացումը. զիջումներն ու նվաստացումները դեռ նոր են սկսվում. Коммерсантъ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` Նիկոլ Փաշինյանը պահպանում է իշխանությունը, գրում է Коммерсантъ պարբերականը, որի վերլուծաբան Մաքսիմ Յուսինը փորձել է հասկանալ, թե դա ինչ հետևանքներ կունենա երկրի, տարածաշրջանի և ռուս-հայկական հարաբերությունների համար: «Ընտրություններում Նիկոլ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվերապահ հաղթանակի արդյունքները Մոսկվայում անակնկալի բերեցին շատերին, քանի որ այդ մարդիկ, փաստորեն, առաջնորդվում էին կեղծ վարկանիշներով […]

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հիշատակին

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին:  Այնուհետեւ նրանք այցելել են Վետերանների միություն՝ հանդիպելու եւ երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին: Հիշեցնենք, որ 80 տարի առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի