24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովուրդը Փաշինյանին ներեց թե՛ պարտությունը, թե՛ նվաստացումը. զիջումներն ու նվաստացումները դեռ նոր են սկսվում. Коммерсантъ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` Նիկոլ Փաշինյանը պահպանում է իշխանությունը, գրում է Коммерсантъ պարբերականը, որի վերլուծաբան Մաքսիմ Յուսինը փորձել է հասկանալ, թե դա ինչ հետևանքներ կունենա երկրի, տարածաշրջանի և ռուս-հայկական հարաբերությունների համար:
«Ընտրություններում Նիկոլ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվերապահ հաղթանակի արդյունքները Մոսկվայում անակնկալի բերեցին շատերին, քանի որ այդ մարդիկ, փաստորեն, առաջնորդվում էին կեղծ վարկանիշներով և կեղծ հարցումներով, որոնք հաջողություն էին կանխատեսում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին: Թվում է, որ ընդհանուր առմամբ, իրավիճակի վերաբերյալ մեր շատ հայրենակիցների տեսակետը նույնպես խիստ աղավաղված է: Ինչպիսի՞ն էր պատկերը արտաքին դիտորդի համար, որը ներգրավված չէր հայկական ներքին հարցերում: Փաշինյանը պարտված քաղաքական գործիչ է, պատմության ընթացքում հայերի կողմից երբևէ կրած ամենանվաստացուցիչ ու ցնցող պարտություններից մեկի խորհրդանիշն ու մեղավորը»,-գրում է վերլուծաբանը` զուգահեռներ անցկացնելով 1990-ականների հետ, երբ Հայաստանն առաջին Արցախյան պատերազմում հաղթեց Ադրբեջանին:

ԳՈՎԱԶԴ00:29Իմանալ ավելին
«Իսկ հիմա այդպիսի ջախջախում, այն էլ` բոլոր կետերով, առանց հնարավորության: Ըստ տրամաբանության` դրա համար պատասխան պետք է տա առաջնորդը, որը պատերազմի նախօրեին վարում էր անպատասխանատու և անխոհեմ քաղաքականություն՝ միաժամանակ հրահրելով Բաքվին և մարտահրավեր նետելով Մոսկվային՝ միակ հավանական դաշնակցին, որն ընդունակ է կանխել հակամարտությունը կամ կանագնեցնել այն սկզբնական փուլում: Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Կրեմլը նման ցանկություն չունենա, և ահա աղետալի արդյունքը: Բայց պարադոքսն այն է, որ, ինչպես պարզվեց, իրավիճակը Հայաստանի ներսում այլ տեսք ունի»,-գրում է վերլուծաբանը:

Յուսինի կարծիքով` հայկական ընդդիմության խնդիրն այն է, որ Փաշինյանի դեմ պայքարելիս այն չկարողացավ գտնել նոր դեմքեր: Ըստ նրա` հասարակությանը պետք չեն նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ ընդդիմության խորհրդանիշներն էին: Այս պարագայում նրա համար Փաշինյանը դարձավ չարյաց փոքրագույնը:

«Հայերը պատրաստ են ներել նրան ինչպես պարտության, այնպես էլ նվաստացման համար: Եվ սա ժողովրդի ընտրությունն է, որքան էլ դա անտրամաբանական, ծիծաղելի, մազոխիստական թվա կողքից: Երկրի հարևանները՝ ինչպես գործընկերները, այնպես էլ թշնամիները, ստիպված կլինեն հաշվի նստել այս ընտրության հետ: Իսկ հայ ժողովրդին կարելի է մեկ բան խորհուրդ տալ` հնարավորինս շուտ ազատվել պատրանքներից: Նվաստացումները, զիջումները, փոխզիջումները չեն վերջանա: Թերևս դրանք դեռ նոր են սկսվում. սա է այն բոլոր պետությունների և ժողովուրդների ճակատագիրը, որոնք պարտվել են պատերազմում: Չկան ո՛չ բացառություններ, ո՛չ էլ հրաշքներ: Վաղ, թե ուշ, ստիպված կլինեն զիջումների գնալ Բաքվի հետ ինչպես սահմանային հարցերում, այնպես էլ տրանսպորտային միջանցքի երկայնքով, որը պետք է անցնի Հայաստանով` Նախիջևանը կապելով մնացած Ադրբեջանի հետ: Սրանք հենց այն զիջումներն են, որոնց Փաշինյանը համաձայնեց ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագրեր կնքելիս: Տհաճ է, զզվելի, նվաստացուցիչ, բայց այդ կետերին պետք է հետևել: Եվ սրա համար, թերևս առանց գիտակցելու, քվեարկեցին այն մարդիկ, որոնք Փաշինյանին հաղթանակ պարգևեցին ընտրություններում»,-եզրափակել է Յուսինը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ