23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2021

Սերժ Սարգսյանը շախմատ է խաղացել Արաբկիրի բակերից մեկում

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շախմատ է խաղացել Երևանի Արաբկիր վարչական շրջանի բակերից մեկում։ Այդ պահին նրա կողքին նստած է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Խաղին հետևողների թվում են՝ դաշինքի 2-րդ համար, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը, պատգամավորի թեկնածու, ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը և այլք։ […]

Ադրբեջանն Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստանին է հանձնել 15 գերի

2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Այս մասին տեղեկացնում է Trend.az կայքը: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին ՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գալիս է քարերը հավաքելու ժամանակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Մի’ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատում եք, նրանով պիտի դատվեք, ինչ չափով, որ չափում եք, նրանով կչափվի ձեզ» (Մտթ. 7:1):   Սա բացարձակ ճշմարտություն է, չափանիշ. այն չի պահանջում ոչ՛ հերքում և ոչ՛ էլ ապացույց, այն հասկանալի է բոլոր մարդկանց, […]

Կապիտուլյանտը հերթական անգամ զառանցել է , թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում, որ Շուշին օկուպացված վիճակում էր. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտը հերթական անգամ զառանցել է , թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում, որ Շուշին օկուպացված վիճակում էր։ Հողատու, «օկուպացված Շուշիում» ինչպե՞ս էիր քոչարի պարում ու «ինագուրացիայի» մասնակցում։ Այ շարքային սուտասան, դու ես հոկտեմբերի 19-ին ինձ ասել, որ սեղանին դրված է բացառապես« 5 պլյուս […]

Բաքուն հայտնում է, որ ևս 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց. armeniasputnik.am

Բաքվի հայտնած տեղեկատվության համաձայն` այս անգամ հայ գերիներին փոխանցում են ադրբեջանա–վրացական սահմանով։ Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։ Նշենք, որ հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:

Խորհուրդ կտայի՝ նույն հոխորտանքով, նույն պողպատով խոսեր Ալիևի և մեր թշնամիների մասին». Բագրատ սրբազանն արձագանքել է Փաշինյանի զառանցանքներին

«Խորհուրդ կտայի՝ նույն հոխորտանքով, նույն պողպատով խոսեր Ալիևի և մեր թշնամիների մասին».  Բագրատ սրբազանն արձագանքել է Փաշինյանի զառանցանքներին  «Ինչպես այս երեք տարիներին որոշակի իմաստով թիրախավորվել է եկեղեցին՝ բոլոր առումներով, նույն վիճակն էլ հիմա է՝ ավելի խտացված գույներով։ Խորհուրդ կտայի, որ նույն հոխորտանքով և նույն պողպատով խոսեր Ալիևի և մեր թշնամիների մասին։ Ասելիքս սա է»,,-  News.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի