23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 28, 2021

ՄԻՊ-ն արձագանքել է զանգվածային ջրանջատումներին

Զանգվածային ջրանջատումների հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Վեոլիա Ջուր, ՀԷՑ եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։ Բողոքների ու ահազանգերի համաձայն`ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու կամ ծանուցումն իրականացվել […]

ՀՀ պաշտպանության նախրարաության կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախրարաության կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց […]

Մարտակերտը 28 տարի ազատ է. Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է   «Մարտակերտը 28 տարի է …ազատ է !!!   Այսօր,ավաղ,առանց Թալիշի, Մատաղիսի, Նոր Մարաղայի, Հայկաջուրի, Կարմիրավանի… Շնորհավորում եմ բոլո՛ր մարտակերտցիներին, իմ սիրելիներին, որ պատերազմի օրերին խաղաղ ու ապահով Երևանում էին, բայց բոլորի ուշքն ու միտքն այնտեղ էր, Արցախում, Մարտակերտում, ամուսինների, եղբայրների, որդոց մոտ ու […]

«Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով: Թշնամական մեծաթիվ հետևակայինների առաջխաղացմանն աջակցում էին մեկ տասնյակից ավելի զրահատեխնիկա, գրոհիչի վերասարքավորված Լ-29 տիպի ռազմաուսումնական ինքնաթիռն ու ՄԻ-24 ուղղաթիռները: Գլխավոր հարվածի ուղղություն ընտրելով Ղաջար-Կարմիր շուկա ռազմավարական կարևոր նշանակության հատվածը, հակառակորդը նպատակ […]

Ալիևը հաստատել է Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը. «Հենակետ»-ն ամփոփել է շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։ Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, խորհրդարանական ընտրություններից հետո ճիշտ եզրակացություններ անել։ Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր «Ղարաբաղյան […]

Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու գործով, իսկ մեղադրյալ չկա․«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ «Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար […]

Ինձ աշխատանքից ազատել են միայն նրա համար, որ դաշնակցական եմ. Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել է 3 տնօրենի․ News.am

NEWS.am-ը գրում է․ «Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը, Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը եւ Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանը։ NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի արդեն նախկին տնօրեն Արփինե Նիկողոսյանը պատմեց, որ իր համար անակնկալ է եղել այդ որոշումը. «Ընտրություններից առաջ ինձ կանչեցին պատահաբար, ու […]

Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում դարձյալ համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում անցկացնում են «Մուստաֆա Քեմալ աթաթուրք – 2021» համատեղ զորավարժությունները, հայտնում է Sputnik Азербайджан։ Տեղեկության համաձայն՝ զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 30-ը, կմասնակցեն մինչեւ 600 զինվորականներ, ինչպես նաեւ կկիրառվեն տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլ տեխնիկա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի