05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու գործով, իսկ մեղադրյալ չկա․«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

«Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Տիտանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքից անցել է շուրջ մեկ շաբաթ, սակայն քրեական գործով մեղադրյալ չկա։ Համեմատության համար նշենք, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ձերբակալվել է ընդամենը ժամերի ընթացքում՝ մի քրեական գործով, որը հարուցվել է տելեգրամյան ալիք կողմից տարածված մոնտաժված տեսանյութի հիման վրա, որտեղ պրոֆեսորը կոչ էր անում, պահանջում, որ բոլորը գնան ընտրությունների»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ