«Սա ցույց է տալիս, որ նոր իրողություններով պայմանավորված սահմանամերձ համայնքի կարգավիճակում հայտնված բնակավայրերը անվտանգության առումով շարունակում են մնալ խոցելի». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերի հարակից հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակիցներին ուղղված ադրբեջանական սպառնալիքները ամենատարբեր համատեքստում քննարկվեցին։ Այստեղ կա մեկ կարևոր գործոն, որը կարծում եմ անկյունաքարային է։ Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անհրաժեշտ պաշտպանական համակարգերի բացակայությունը։ Հարցը նույնիսկ միայն մեր զինծառայողների ֆիզիկական ներկայության մասին չէ, այլ […]