23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2021

Նիկոլ-Աննա զույգը, իսկապես, դժոխային վիժվածքներ են. Միքայել Մինասյան

Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանում գոյություն չունի այն «ժողովուրդը», որին մեջբերում և ապավինում է Նիկոլը։ : Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:   «Քարոզարշավի կեսն անցավ. ո՞րն է ինձ համար ամենամեծ բացահայտումը, ամենամեծ զայրույթը, բայց և իմ համոզմունքների ամենավառ հաստատումը։  Նիկոլ-Աննա զույգը, իսկապես, դժոխային վիժվածքներ են։ Նրանք […]

Ես չեմ զարմանա, եթե վաղն ադրբեջանցիները գան, Սևանում լողանան․․․ Սահմանագծումն էլ լինի, ադրբեջանցին մտնելու է. եթե դիմացդ զորք չկա, մտնելու է». Սերժ Սարգսյան

«Սրանք ինչքան լինեն իշխանության, այս վիճակը շարունակվելու է, այլ վիճակ չի կարող լինել: Ես արդեն մի քանի օր է՝ այդ օրինակն եմ բերում. Ես եղել եմ Սյունիքում՝ Տեղ գյուղում, սա սահմանամերձ խոշորացված համայնք է, միայն  այդ համայնքից 350 հեկտար գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ստույգ թվեր չգիտեմ՝ Գեղարքունիքից ինչքան է գտնվում, բա այդպես է լինելու»,- […]

«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում ակտիվ հանդիպումներ է ունենում ընտրողների հետ

«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում հունիսի 13-ին շարունակում է նախընտրական քարոզարշավը:   Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դաշինքի թիմակիցների հետ տարբեր ուղղություններով զուգահեռաբար հանդիպումներ են ունեցել Արմավիրի մարզում և Գեղարքունիքում:   Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական […]

Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգեւավճարներ. Հայկ Մամիջանյան

Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգեւավճարներ: Այդ մասին հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը: Փողերը, նրա խոսքով, բաժանվել են պետական ապարատի աշխատակիցներին: «Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի հայերը հավաքել են օգնություն բանակի եւ […]

Փաշինյանը փորձում է խաբել արտաքին խաղացողներին. Արթուր Վանեցյան

Զարգացող և հզոր տնտեսություն ունենալու համար երկրին պետք են երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ: Լուծումը մեկն է՝այս կապիտուլյանտը պետք է oր առաջ հեռանա: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա նշել է, որ կապիտուլյանտը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանում փոխվի մթնոլորտը, միջավայրը, Հայաստանը նորից պետք է սկսեն […]

Հանրային հեռուստաընկերությունը զրկում է «Պատիվ ունեմ» դաշինքին օրենքով նախատեսված եթերից․ ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել․ Հարկատուների հաշվին աշխատող Հանրայինը գրաքննություն է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած նախընտրական հոլովակները եւ մերժել է դրանց հեռարձակումը։ Նման քայլը պետք է որակել որպես ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ ակնհայտ ու անթաքույց խտրականության դրսևորում: Նման կերպ հանրայինը սահմանափակում է քաղաքական ուժի խոսքի իրավունքը: Ըստ նշված դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի՝ Հանրայինն […]

Տեղ գյուղի 2 բնակիչ ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում․ ՊՆ

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի