24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինձ աշխատանքից ազատել են միայն նրա համար, որ դաշնակցական եմ. Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել է 3 տնօրենի․ News.am

NEWS.am-ը գրում է․

«Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը, Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը եւ Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանը։

NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի արդեն նախկին տնօրեն Արփինե Նիկողոսյանը պատմեց, որ իր համար անակնկալ է եղել այդ որոշումը. «Ընտրություններից առաջ ինձ կանչեցին պատահաբար, ու աշխատանքից ազատվելու որոշումը տվեցին։ Որեւէ պատճառաբանություն չհայտնեցին։ Իմ կարծիքով՝ սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ, որովհետեւ ինձ ազատել են միայն նրա համար, որ դաշնակցական եմ»։

Արփինե Նիկողոսյանն ասաց, որ ինքն արդեն մարզպետի այդ որոշումը բողոքարկել է Վարչական դատարան, արդեն վարույթ ընդունվել ու մակագրումն իրականացվել է. «Ես վստահ եմ, որ վերականգնվելու եմ այդ պաշտոնին։ Եթե անգամ Վարչական դատարանով չվերականգնվեմ, ապա գնալու եմ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»։

Անդրադառնալով այդ առնչությամբ մարզպետի պատճառաբանություններին՝ դպրոցի նախկին տնօրենն ասաց. «Այդ առնչությամբ մարզպետի պատասխաններն անհեթեթ են։ Նա ասում է՝ այդպես էր պետք, պահի թելադրանքն էր։ Գոնե մեկ անգամ պարոն մարզպետը պետք է հանդիպեր ու հարցներ՝ ով ինչ սխալ է արել»։

Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ազատվել է աշխատանից առանց հիմքի. «Որպես որոշման հիմք նշված է, որ անվստահություն են հայտնում։ Արդեն դիմել եմ դատարան»։

Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանն էլ հրաժարվեց այս ընթացքում որեւէ մեկնաբանություն տալ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ