24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում կատարելու և զիջումներ չեն լինելու. Արտակ Դավթյան

Մեր տարածքում ոչ մի զիջումներ չենք պատրաստվում կատարել և զիջումներ չեն լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկամանը, թե Շորժայի հատվածում հայկական կողմը խրամատներ է փորում և այդ տարածքում առկա են շենք-շինություններ, որոնք մնում են հայկական և ադրբեջանական կողմի արանքում։

«Հարցը, հույս ունենք, կկարգավորվի բանակցային գործընթացով, իսկ բանակցային գործընթացքով չկարգավորվելու դեպքում համապատասխան որոշումներ կկայացվեն», – ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է հայակական տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների թվին, որոնք, ինչպես նախկինում հայտարարվել էր՝ 1000 է, Արտակ Դավթյանն ասաց, թե ընդհանուր թիվը մնացել է նույնը.

«Միջադեպերն այն ծավալով, որ նախկինում կային, այս պահի դրությամբ չկան և դա առաջին հերթին պայմանավորված է բանակցային գործընթացով»։

Դավթյանն ասաց, թե բանակցային գործընթացի փուլերի մասին չի հայտարարվում, այն չվնասելու համար։

ԳՇ պետի խոսքով՝ բանակը պատրաստ է ուժային տարբերակով խնդիրը լուծել, սակայն դա ցանկալի տարբերակ չէ՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում հայկական կողմի կրած կորուստների քանակությունը և նոր արհավիրքներից զերծ մնալը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ