24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովուրդը կատարեց կործանման ընտրություն․ «168 ժամ»

«2018 թվականին ու դրանից հետո Հայաստանում հռչակվեց ժողովրդի կեղծ պաշտամունք։ Բոլոր անաստվածություններն ու ավերումները կատարվեցին ժողովրդի անունից ու ժողովրդին հղում տալով։ Դա դուր էր գալիս ու շարունակում է դուր գալ ժողովրդին, որը լուրջ է ընդունել հիմնականում նախընտրական շրջանում կրկնվող այն զեղումները, թե «ժողովուրդն իմաստուն է» և «ժողովուրդը չի սխալվում»։
Կյանքն անողաքաբար ցույց է տվել ու ցույց է տալիս, որ ժողովուրդը ոչ միայն հեռու է իմաստնությունից, այլ սխալվում է անդառնալիորեն, բայց քանի որ ժողովրդին հաճոյանալու հաղթաշավը շարունակվում է, այն ոչ միայն սխալներից հետևություններ չի անում, այլ գործում է նորանոր, ավելի սարսափելի սխալներ։

Կիրակի օրը կայացած ընտրություններում այդ նույն ժողովուրդը ցույց տվեց, որ մենք դեռևս չենք հասել անկման հատակին, ինչպես թվում էր շատերին, և, որ դեռ ճանապարհ կա մինչև անդունդի ստորին կետը։ Ժողովուրդն ընտրեց այդ անկման արագացումն ու անշրջելիությունը։

Ժողովուրդը կատարեց կործանման ընտրություն։

Եվ քանի որ ժողովրդի կեղծ կուլտին զուգահեռ՝ Հայաստանում սերմանվել է նաև լեգիտիմության նույնքան կեղծ պաշտամունք, կարելի է արձանագրել, որ ժողովրդի կործանարար ընտրությունը լեգիտիմ է։ Բովանդակության փոխարեն՝ ձևով առաջնորդվող հայ հասարակությունն այդպիսով կշարունակի վայելել աննախադեպ լեգիտիմության մասին իրեն հրամցվող խայծը՝ պողպատե մանդատ տալով իր ընտրյալներին՝ շարունակելու Հայաստանի կապիտուլյացիան, ադրբեջանական ցուցումով կատարելու սահմանազատումներ, վերադարձնելու կամ փոխանակելու անկլավները, վերջնականապես հրաժարվելու Արցախից, Երևան հրավիրելու Ալիևին․․․

Աշխարհի բոլոր աննախադեպությունների կենտրոն Հայաստանում այդ իմաստուն ժողովուրդը կատարեց ընտրություն, որի առթիվ գիշերային հրավառություններ հնչեցին երևանյան իշխող գրասենյակներում ու դրանցում աշխատողների շնորհիվ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում։ Հայ ժողովուրդը կատարեց ընտրություն, որը պատերազմում հաղթանակից հետո երկրորդ բերկրանքը պարգևեց 5000 հայորդիների սպանած Ադրբեջանին ու Թուրքիային։

Այսպիսով, հազարամյա հայ ժողովուրդը կատարեց մուրճահպատակ ընտրություն, որը մուրճախաղացից ավելի ուրախացրել է Ալիևին ու Էրդողանին։ Այս փաստերի ու համընկնումների արձանագրումը, սակայն, մոդայիկ չէ ժողովրդի պաշտամունքի հարթությունում, հատկապես, որ ժողովրդին ճշմարտությունից պաշտանողների պակաս հիմա չի զգացվում։

Լայն իմաստով, այս ընտրությամբ ժողովուրդը դավաճանեց պետությանը՝ ընտրելով առանց պետություն կյանքը, հնարավոր է՝ համեմատաբար ավելի կուշտ։

Անկախ ամեն ինչից, իհարկե, պետք է հարգել ժողովրդի կարծիքը։

Մեկ րոպե լռությամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ