Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 77, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 77 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 330-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4502 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1096 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5598-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 70 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 182, փաստացի բուժվողներինը՝ 2550 (մեկ օրում նվազել է 3-ով): Մեկ օրում արվել է 3778թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 156 409 թեստ: