24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2021

Սողացող պրոցես, որ տանում է ամենաթողության. Էլինար Վարդանյանի հոդվածը

Մեր առօրյան լցվել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ քրոնիկոնով՝ կրակոցներ, սպանություններ, զենքով «ռազբորկաներ», բնակարանային գողություններ, մեքենաների առանձին մասերի բացահայտ հափշտակություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ… Երեկ Էջմիածնում էր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա, չորս օր առաջ՝ Վայոց Ձորում, հինգ օր առաջ՝ Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը։ Եվ այսպես շարունակ։ Մենք ամեն օր ոչ միայն առերեսվում ենք այսպիսի լուրերի […]

2016-ի ապրիլին հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի գլխավոտությամբ հաղթել է թշնամուն ռազմաճակատում ու բանակցություններում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «2016-ի ապրիլին հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի գլխավոտությամբ հաղթել է թշնամուն ռազմաճակատում ու բանակցություններում, իսկ 2020-ի աշնանը կապիտուլյանտը բերեց պարտություն, 5 հազար նահատակ ու 800.000 հեկտար տարածքի կորուստ։   Հողատուն ծնկի եկավ ալիեւների առաջ։ Հանրապետականը ՝հաղթանակի, իսկ հողատուն ՝ կապիտուլյացիայի խորհրդանիշ է եւ վերջ»։

ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է մահացել

Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։ Կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]

Իմքայլական պատգամավորը սկանդալ է սարքել սթրիփ-ակումբում, որտեղից նրան խայտառակ կերպով վռնդել են. 168.am

168.am-ը գրում է. «Շիրակի մարզի իշխանական ճամբարից թիվ մեկ «հարց լուծող», իմքայլական երեսփոխան Կարեն Սարուխանյանի արկածները մարզում նոր փուլ են թեւակոխում: Տարբեր կադրային հարցեր լուծելու, այդ ճանապարհին ոչնչի առջեւ կանգ չառնելու, ինտրիգներ հյուսելու, մորեղբոր, հորեղբոր տղաներին ու հարսներին, քույրերին ու եղբայրներին, իրեն ցանկալի մարդկանց պաշտոնների նշանակելու ընդմիջումներին Կարեն Սարուխանյանը, պարզվում է, սիրում է սթրիփթիզ ակումբներ […]

Այդ հանձնաժողովը այդպես էլ չքննեց կապիտուլյանտի հայտարարությունը, թե իբր ապրիլյան պատերազմը ռուսներն են հրահրել․ Աշոտյան

Դեռ 2019թ-ի մայսիս 20-ին դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտը «Արցախում դավադիր պատերազմ հրահրող ուժերի» մասին ցնդաբանությանը զուգահեռ մեծ պաթոսով հայտարարեց բառացիորեն հետևյալը․ «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։ Այս մասին […]

Կառավարությունը զավթում է ԵՊՀ-ն. բուհերն ապաքաղաքականացնելու խոստումը Փաշինյանի հերթական սուտն էր /տեսանյութ/

Բուհերն ապաքաղաքականացնելու խոստումը Փաշինյանի հերթական սուտն էր. կառավարությունը զավթում է ԵՊՀ-ն 2018թ.-ին բուհերի քաղաքականացված լինելը քննադատող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընդունել է որոշում, համաձայն որի՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դարձավ 20, իսկ Կառավարության համամասնությունը խորհրդում 50%-ից դարձավ 65%: Այլ կերպ ասած՝ ԵՊՀ ռեկտոր ընտրելու և կառավարման մյուս հարցերը որոշելու է կառավարությունը: Փոփոխությունը […]

Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի. Նաիրի Հոխիկյան

Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։ «Սա է թուրքական ու ադրբեջանական վարքը քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Հիմա հանում են գմբեթը իբր թե նորոգելու համար, բայց վստահեցնում եմ, այն չի նորոգվի որպես քրիստոնեական տաճար, այլ Պոլսի Սուրբ Սոֆիա տաճարի օրինակով կդառնա մզկիթ։ […]

Վայոց ձորի Ելփին գյուղի մոտակայքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Մայիսի 5-ին, ժամը 13:16-ին 2.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:   Նշենք, որ սա մայիսի 5-ին տեղի ունեցած երկրորդ երկրաշարժն է այդ տեղանքում: 09:56-ին 2.3 մագնիտուդով երկրաշարժ էր […]

Նոյեմբերի 10-ին ինքնասպան չեղած մարդիկ շարունակում են «կրթական բարեփոխումները». Դավիթ Ափոյան

Նոյեմբերի 10-ին ինքնասպան չեղած մարդիկ շարունակում են «կրթական բարեփոխումները»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: «Իշխանությանը ԵՊՀ-ն զավթելու ցանկությունը հանգիստ չի տալիս: Հատկապես երբ առջևում ընտրություններ են: Սկզբում ԱԺ-ն ընդունեց բուհական ինքնավարությունը ոչնչացնող նոր օրենք: Նախագահը չստորագրեց, նախագիծը ուղարկեց Սահմանադրական դատարան, ինչը անորոշ ժամանակով երկարաձգեց գործընթացը։ Տեղեկանալով նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի