23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2021

Էջմիածնում սպանել են քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» թիկնապահին

Գիշերը կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված […]

Սերգեյ Լավրովն այօր կժամանի Հայաստան

Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Սյունիքից հանձնված տարածքները․ Էդգար Էլբակյան

Ինչպես երևում է ԽՍՀՄ ԳՇ և հիմնականում դրա հիման վրա կազմված «Գուգլ» ընկերության քարտեզներից, ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող Սև լիճը մեծ մասամբ (գրեթե ամբողջությամբ) գտնվում է Սյունիքի տարածքում, հետևաբար՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին խեղկատակային «ջիպիէսային» սկզբունքով իրականացված դե-ֆակտո ապօրինի «սահմանազատման» արդյունքում պիտի չօկուպացվեր թշնամու կողմից։ Այս […]

Իշխանությունը երբեք և ոչ մի երկրում ժողովրդին չի պատկանել և չի պատկանում․ «Առավոտ»

«Երկուշաբթի օրը վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ խրոխտ բացականչությունների, հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի: Ընդդիմադիրներից ոմանք դա հասկացան (կամ ձև արեցին, որ հասկացան) այնպես, որ վարչապետն ասաց, թե նա երբեք իշխանությունը չի հանձնի և իշխելու է ցմահ: Վստահ եմ, որ հենց այդպիսին է Փաշինյանի ցանկությունը՝ նա կգնա բոլոր հնարավոր և անհնարին […]

Ո՞վ է ձևավորում ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը՝ Ծառուկյա՞նը, թե՞ Փաշինյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իր էջում քննադատելով Նաիրա Զոհրաբյանին, միտք է արտահայտել, որից շփոթ է առաջանում՝ ո՞վ է ձեւավորում ԲՀԿ նախընտրական ցուցակը՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Հարությունյանը գրել էր․ «ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը, ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու․․․»։ Ինչի՞ հիման […]

Հայրենզարկությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր է

Միքայել Մալխասյան ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ, ԱՅԼԵՎ ՀՈԳԵՎՈՐ Է (Զուգահեռ իրականություն. մաս 11) Վերջին օրերին հետևում եմ Արցախի` մեր արևելյան հարևան Ադրբեջանի կողմից նվաճված հատվածում հայկական մշակութային հետքի հետևողական դիմախեղման և ոչնչացման գործողություններին, որոնցից ամենացցունը երեկ Շուշիի Սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) մայր եկեղեցու հետ կատարված հերթական վանդալիզմն էր։ Էլ չեմ խոսում թուրքական և ադրբեջանական հասարակական-քաղաքական շրջանակներից […]

Սեյրան Սարոյանը տևական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին․ «Հրապարակ»

«Գեներալ Սեյրան Սարոյանը տևական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։ Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը որոշում է չգնալ այդ […]

Ռուստամ Մուրադովին հավանաբար հետ կկանչեն Արցախից. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 13-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի աշխատանքային պայմանագրի վեց ամիսը: Դա նշանակում է, որ առաջիկայում կարող է նրա փոխարեն մեկ այլ ռուս զինվորական զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ, համաձայն պայմանագրի, վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող […]

Փաշինյանին հավատարիմ թևը սկսել է կասկածել թիմում յուրաքան­չյուրին, թե ով որ փուլում կարող է դավա­ճանել իրենց․ «Իրավունք»

«Ազգային ժողովում իրավիճակը գնալով ավել է լարվում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինյանին հավատարիմ թևը, առաջիկա ներքաղաքական հնարավոր բոլոր սցենարները հաշվի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում յուրաքան­չյուրին, թե ով որ փուլում կարող է դավա­ճանել իրենց: «Իրավունքին» հասած տե­ղեկությունների համաձայն՝ իմքայլական պատգամավորները, այսպես ասած, հա­վատարմության քննություն են անցնում Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտու­ղար Հակոբ Սիմիդյանի, Փաշինյանի աներձագ-պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի