24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանին հավատարիմ թևը սկսել է կասկածել թիմում յուրաքան­չյուրին, թե ով որ փուլում կարող է դավա­ճանել իրենց․ «Իրավունք»

«Ազգային ժողովում իրավիճակը գնալով ավել է լարվում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինյանին հավատարիմ թևը, առաջիկա ներքաղաքական հնարավոր բոլոր սցենարները հաշվի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում յուրաքան­չյուրին, թե ով որ փուլում կարող է դավա­ճանել իրենց:

«Իրավունքին» հասած տե­ղեկությունների համաձայն՝ իմքայլական պատգամավորները, այսպես ասած, հա­վատարմության քննություն են անցնում Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտու­ղար Հակոբ Սիմիդյանի, Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակո­բյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ: Հենց նրանց է վերապահված խորհրդարանում ուսումնասիրել դաշտն ու համապատասխան տվյալներ փոխան­ցել «շեֆին»’ իմքայլականների նախընտ­րական վարքագծի վերաբերյալ:

Ըստ էու­թյան, վերոնշյալ եռյակի բարի կամքից էլ կախված է, թե իմքայլական պատգամա­վորներից ովքեր կրկին կհայտնվեն ՔՊ-ի նախընտրական ցուցակի «չալաղաջ» տեղերում: Այս գործընթացներից լրիվ ինքնամեկուսացված է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, և սա հաշվի առնե­լով էլ՝ իմքայլականներն աշխատում են հնարավորինս հեռու մնալ նրանից: Ար­դյունքում Աժ նախագահը զգում է իրեն խորհրդարանում, ինչպես Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուգոն անմարդաբնակ կղզում, բայց առանց Ուրբաթի»,-գրում է թերթը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ