05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վայոց ձորի Ելփին գյուղի մոտակայքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Մայիսի 5-ին, ժամը 13:16-ին 2.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
 
Նշենք, որ սա մայիսի 5-ին տեղի ունեցած երկրորդ երկրաշարժն է այդ տեղանքում: 09:56-ին 2.3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 3 բալ: Երկրաշարժը զգացվել էր Արարատի մարզի` Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ