Կապիտուլյացիայի փաստաթղթի տակ դրված է Փաշինյանի ստորագրությունը, իսկ Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1994 թվականի հաղթական զինադադարի փաստաթղթի տակ. Շարմազանով
Ազգային Ժողովում Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությունն ապուշության և անբարոյականության գագաթնակետն է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին Ռոսիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում էր, թե իրենք պատրաստ էին յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում էր […]