29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոյեմբերի 10-ին ինքնասպան չեղած մարդիկ շարունակում են «կրթական բարեփոխումները». Դավիթ Ափոյան

Նոյեմբերի 10-ին ինքնասպան չեղած մարդիկ շարունակում են «կրթական բարեփոխումները»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Իշխանությանը ԵՊՀ-ն զավթելու ցանկությունը հանգիստ չի տալիս: Հատկապես երբ առջևում ընտրություններ են:

Սկզբում ԱԺ-ն ընդունեց բուհական ինքնավարությունը ոչնչացնող նոր օրենք: Նախագահը չստորագրեց, նախագիծը ուղարկեց Սահմանադրական դատարան, ինչը անորոշ ժամանակով երկարաձգեց գործընթացը։

Տեղեկանալով նախագահի որոշման մասին՝ Կառավարությունը ԵՊՀ-ն պայթեցրեց ներսից՝ ստիպելով, որ Հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամները հրաժարականի դիմում գրեն: Քանի որ երկրում հաստատված է «ուսապարկային կառավարման մոդել», նրանց հաջողվեց դա անել. խորհուրդը լուծարվեց:

Այս ամենից Կառավարությունը սակայն չհանգստացավ և այսօր՝ մայիսի 4-ին, ընդունեց մի որոշում, որով հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դարձավ 20, իսկ Կառավարության համամասնությունը խորհրդում 50%-ից դարձավ 65%:

Այս ամենը և՛ անօրինական է, և՛ դեստրուկտիվ, և՛ անբարոյական:
Անօրինական է, քանի որ Կառավարությունը իրավունք չունի առանց Հոգաբարձուների խորհրդի առաջարկության նման որոշումներ կայացնել: ԵՊՀ-ն այս նախագիծը պարտավոր է վիճարկել վարչական դատարանում կամ ՍԴ-ում:

Դեստրուկտիվ է, քանի որ անտեսում է ինչպես ՍԴ-ում քննվող նախագիծը, այնպես էլ ռեկտորների խորհրդի և ակադեմիական հանրույթի կարծիքը:

Անբարոյական է, քանի որ ոչնչի նկատմամբ այնքան հետևողական չեն, որքան եղածը քանդելու գործում: Սա շարունակությունն է հրեշավոր գործողությունների այն շարքի, որը նոր իշխանությունները սկսել են դեռևս 2018թ. մայիսի 29-ի Գիտխորհրդի «գրավումով»:

Մենք պարտավոր ենք ինչ-որ կերպ կասեցնել քոչվորի հոգեբանությամբ շուրջբոլորը ավերող այս իշխանության անօրինական, անբարոյական և դեստրուկտիվ գործունեությունը»,-գրել է Դավիթ Ափոյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ