23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 19, 2021

Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ–ի անունից

Այսօր՝ Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անունից: Հանրապետական կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 368-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4357 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 19-ի դրությամբ մահվան […]

Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում սադրանքներից հետո իրադրությունը փոփոխություն չի կրել. Պն

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ […]

«Նոր հակահայ փաստաթուղթ է շրջանառվում: Նիկոլը պետք է գիտակցի, որ Հայաստանն ավելի կարևոր է, քան ինքը»․ Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր հակահայ փաստաթուղթ է շրջանառվում: Նիկոլը պետք է գիտակցի, որ Հայաստանն ավելի կարևոր է, քան ինքը: Եվ չդիմի արկածախնդիր քայլերի»:  

Մենք անտեսեցինք քաղաքակրթության այդ ոսկե կանոնը և դեռ շարունակում ենք անտեսել… Սենոր Հասրաթյան

Մի կողմից անհավատալի է, թե ինչպես էր հնարավոր 30 տարվա ընթացքում կառուցված (թեկուզև՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված բացթողումներով) երկիրը, գրեթե հիմնահատակ քանդել 3 տարվա ընթացքում, իսկ մյուս կողմից՝ օրինաչափ, քանի որ մեր քաղաքացին, պոպուլիստ պատահականությունների մատուցմամբ, ժողովրդավարություն ասվածն ավելի շատ ընկալեց որպես իրավունք, քան պարտականություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ […]

«Պատերազմ կեղծողն ընտրություն էլ կկեղծի». Դավիթ Հարությունյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ՀՀ Արդարադատության նախկին նախարար, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն է: Դավիթ Հարությունյանը, խոսելով Արցախում, Սյունիքում և Գեղարքունիքում տիրող լարված իրավիճակների, սահմանային լարվածությունների, ադրբեջանական զինուժի առաջխաղացումների, երկրի տնտեսական ծանր վիճակի, գործող իշխանությունների անկարողության և հանցավոր […]

Եթե հունիսի 20-ին հաղթի Նիկոլը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Շատերին քաջածանոթ այս միտքը մեր լեգենդար հերոս Մոնթեինն է, որը նիկոլը ցանկանում է դարձնել իրականություն։   Նիկոլի շնորհիվ մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը։ Իսկ փոքր մասը՝ ռուսների շնորհիվ, փրկվեց թուրքից ու նիկոլից։ Նիկոլի […]

ԵՊՀ-ում կրքերն օր օրի թեժանում են. «Ժողովուրդ»

«Երեւանի պետական համալսարանում կրքերն օր օրի ավելի են թեժանում: Համալսարանը ռեկտոր չունի, եւ այդ հարցը չի կարողանում լուծել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի Ժ/Պ Վահրամ Դումանյանը, որը ստանձնել է խնդրի կարգավորումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 10-ին նախարարի այցը համալսարան ոչ թե իրավիճակը մեղմել է, այլ, ընդհակառակը, ավելի է վատթարացրել: Հիշեցնենք, որ նշված […]

ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ուզում եմ ասել, որ երեկ մենք ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,- այսօր Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Լավրովը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի