Եթե հունիսի 20-ին հաղթի Նիկոլը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Շատերին քաջածանոթ այս միտքը մեր լեգենդար հերոս Մոնթեինն է, որը նիկոլը ցանկանում է դարձնել իրականություն։
Նիկոլի շնորհիվ մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը։ Իսկ փոքր մասը՝ ռուսների շնորհիվ, փրկվեց թուրքից ու նիկոլից։ Նիկոլի հաջորդ թիրախը Հայաստանն է։
Թույլ տալո՞ւ ենք արդյոք Նիկոլին՝ թերթել հայոց պատմության վերջին էջը։
Թույլ չե՛նք տալու։ Հունիսի 20-ին նիկոլիզմի տխուր ավարտից հետո, սկսվելու է հայոց պատմության վերածննդի դարաշրջանը։
Մենք Հայրենիք ու պետություն ենք պարտք մեր փառապանծ հերոսներին, մեր նահատակված եղբայրներին ու քույրերին, նրանց սերունդներին։ Մենք պետք է ապրենք ու զարգանանք, արարենք ու ամրանանք՝ ի հեճուկս բոլոր նիկոլների ու թուրքերի։
Թուրքին մենք դեռ կհաղթենք, բայց դրա համար նիկոլին հենց հիմա պետք է հաղթենք։
Եթե հունիսի 20-ին Նիկոլն ու նիկոլիզմը Հայաստանում չպարտվեն, ապա Հայաստանը վերջնականապես պարտվելու են թուրքին։
Լեգենդար Մոնթեի խոսքերը կապելով վերջին երեք տարիների դաժան ու ողբերգական իրադարձությունների հետ, վստահաբար պետք է ասել.
եթե հունիսի 20-ին հաղթի Նիկոլը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։