06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 368-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4357 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1067 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5424-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 286 է, ընդհանուր առողջացածներինը՝ 209 508, փաստացի բուժվողներինը՝ 6436 (մեկ օրում նվազել է 71-ով): Մեկ օրում արվել է 3591 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 046 412 թեստ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ