23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2021

Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այն բանից հետո, երբ այս դեպքը կատարվեց, հայտարարություններ է արել՝ կատարվածը բացատրելով թյուրիմացությամբ եւ, որ ամենակարեւորն […]

Մեկ նստած Մուրադովին էին սպասում։ Մեկ նստած՝ ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը։ Մեկ՝ ԵԱՀԿ-ին. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Քանի օր է հայկական սահմանների անձեռնմխելիություն գոյություն չունի արտահայտությունն առարկայացվել է։ Առարկայացան նաև այն վախերը, որ Հայաստանի պետության սահմանը բանակցության թեմա է։ Ավելի վատ՝ սահմանի վերաբերյալ բանակցում է Արցախում խաղաղապահի մանդատ ունեցող հրամանատարը։ Այս մտքերում արտահայտված որևէ իրականություն նորմալ չէ։ Դրանցից գոնե մեկի գոյությունն արդեն երկրում լուդջ […]

Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և […]

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիները սպառնացել են հովիվին, որ եթե արագ չազատի տարածքը, գերի կվերցնեն /տեսանյութ/

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիները սպառնացել են հովիվին, որ եթե արագ չազատի տարածքը, գերի կվերցնեն Թշնամին շարունակում է զավթած պահել Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին շորժա բնակավայրերի բարձունքները:

Ու՞մ է պետք այն իշխանությունը,որի փոխարեն Մուրադովն է բանակցում ադրբեջանցիների հետ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ու՞մ է պետք այն իշխանությունը,որի փոխարեն Մուրադովն է բանակցում ադրբեջանցիների հետ։ Պատիվ ունեցեք ,ամոթ է։   Հայաստանը պետք է ազատվի անպատիվ կապիտուլյանտներից»։

Եթե ուշադիր նայեք՝ թշնամին գրավում է այն տեղը, որտեղ ջուր կա. Հրանտ Բագրատյան

«Ի՞նչ է կատարվել Սյունիքում. հակառակորդը մտել է, գրավել է դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով Սև լճի նկատմամբ, որտեղից խմելու ջուր ստանում են Գորիս և Սիսիան քաղաքները: Եթե ուշադիր նայեք՝ թշնամին գրավում է այն տեղը, որտեղ ջուր կա»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը՝ կարծիք հայտնելով, որ ակներև է՝ լճից այն կողմ թշնամին […]

Պեսկովը՝ Պուտինի դիրքորոշման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը,այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, եւ այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու եւ սահմանին […]

Իշխանությունն ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել ՀՀ անվտանգությունը. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Մի քանի օր է` հետևում եմ Սյունիքի շուրջ իրականում և ֆեյսբուքում ծավալվող իրադարձություններին: Առանձնացնեմ մի քանի փաստ ու դիտարկում. Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր: Իշխանությունը ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայաստանը հալվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի