13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այն բանից հետո, երբ այս դեպքը կատարվեց, հայտարարություններ է արել՝ կատարվածը բացատրելով թյուրիմացությամբ եւ, որ ամենակարեւորն է, սահմանի բացակայությամբ, որը կսահմանազատվի եւ կսահմանագծվի: Այնտեղ դրանով ոչ ոք չի զբաղվել: Մենք կողմերին առաջարկել ենք սկսել այդ աշխատանքները: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում` եւ քարտեզագրական նյութեր, եւ խորհրդատվական ծառայություններ տրամադրելով»,- ասել է նա

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ