08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեկ նստած Մուրադովին էին սպասում։ Մեկ նստած՝ ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը։ Մեկ՝ ԵԱՀԿ-ին. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Քանի օր է հայկական սահմանների անձեռնմխելիություն գոյություն չունի արտահայտությունն առարկայացվել է։
Առարկայացան նաև այն վախերը, որ Հայաստանի պետության սահմանը բանակցության թեմա է։
Ավելի վատ՝ սահմանի վերաբերյալ բանակցում է Արցախում խաղաղապահի մանդատ ունեցող հրամանատարը։
Այս մտքերում արտահայտված որևէ իրականություն նորմալ չէ։
Դրանցից գոնե մեկի գոյությունն արդեն երկրում լուդջ ու համակարգային փոփոխությունների ու իշխանության հանդըպ անհանդուրժողականության առիթ պետք է դառնար։
Իսկ մեր երկրի իշխանությունը զավթածներին ո՛չ այս երեք մտքերը, ո՛չ էլ ժամ առ ժամ վատթարացող իրավիճակը չեն հետաքրքրում։
Սրանք «ձևը» գտել են։
 
Մեկ նստած Մուրադովին էին սպասում։
Մեկ նստած՝ ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը։
Մեկ՝ ԵԱՀԿ-ին։
 
Ու այս ցանկն անվերջ սրանք կարող են շարունակել։
Սրանք նույնիսկ ՀԿ-ների կարծիքին սպասելը կհիմնավորեն, միայն թե այդ ժամանակ թուրքն ու ադրբեջանցուն հնարավորություն տան ավելի հիմնավոր մխրճվել Հայաստան։
Հ.Գ. Ու սրանք հըլը ուզում են համոզել, որ ինքնիշխան են ու ընտրություն կարող են անցկացնել»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ