26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

Գեղամ Մանուկյանն ԱԱԾ-ում է

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Լուրը փորձեցինք ճշտել վերջինիս փաստաբան Գարիկ Սահակյանից: Վերջինս 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հետ 15 րոպե առաջ են կապ հաստատել, և այս պահին ինքը գնում է ԱԱԾ՝ իր վստահորդին իրավական օգնություն ցույց տալու: «Այլ մանրամասների […]

Չեմ ուզում թվերն ասել, թե որքան մարդ է միացել զորքին, 18 տարեկաններին թողել եք մենակ». Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերից առաջ ներկայացրել էր սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը ժողովրդին ուղղված իր կոչերից հատվածներ, որը, նրա խոսքով՝ նպատակ ունի, որպեսզի չփնտրեն դավաճանների ու հող ծախողների։ «Հիմա ես կասեմ՝ դավաճանները, հող ծախողներն ովքեր են։ Իսկ առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ թշնամին գրավել էր Թալիշն ու […]

«Մինչև ժամը 24։00-ը Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։ «Մենք հույս ունենք, որ  «Իմ քայլի» պատգամավորները, որոնց անունները հնչեցվեց, կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև ժամը 24։00-ն կհրավիրեն խորհրդարանի արտահերթ նիստ  Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով»,- նշեց նա։ […]

«Արցախի հարցում ներում չի լինելու․ Ոչ մեկին։ Ոչ դավաճանին։ Ոչ նրա սպասարկուներին։ Ոչ էլ «երջանիկ մոլորյալներին»»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե հայտնաբերեք, որ այլեւս ընկերներիս ցանկում չեք, կամ արգելափակված եք, ասեմ միանգամից։ Արցախի հարցում իրականացված դավադրությունը արդարացնող, այն պաշտպանող, ուղեղն ու խիղճը անջատած մարդիկ անգամ վիրտուալ տարածքում իմ կողքը լինել չեն կարող։ Կարող եմ լսել կարծիքներ գլոբալ տաքացման, կորոնավիրուսային պատվաստանյութի, քվանտային ֆիզիկայի եւ «թալանչիների» մասին։ Սակայն Արցախի հարցում […]

Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ-ում համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան ստորագրել են հուշագիր ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին, որը պետք է  վերահսկի ԼՂ-ում հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության և մոնիտորինգի թուրք-ռուսական կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է այսօր առավոտյան։ Էրդողանը նաև հույս է […]

Մինչ Ջաբրայիլի անկումը Պուտինն առաջարկել ա 5 շրջան հանձնել՝ օրակարգում թողնելով Արցախի կարգավիճակի հարցը․ Էլբակյան

Քաղաքագետ Էգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեռ նախքան Ջաբրայիլի անկումը ՌԴ նախագահն առաջարկել ա 5 շրջան հանձնել՝ օրակարգում դեռևս թողնելով Արցախի կարգավիճակի հարցը։ Հետևել ա պատասխան, որ мы стоим насмерть։ Մի հատ էլ ա ասվել մոտավորապես հետևյալը՝ «աչքիս լույսը չես, բայց լսի ինձ, ավելի վատ ա լինելու»։ Չի լսել։ Հետո արդեն, երբ սկսել […]

Փոխզիջում մենք ասել ենք, բայց միայն Արցախի անկախության ճանաչումից հետո. մեր ժամանակ ներկայիս կետերը չեն եղել. Վահրամ Բաղդասարյան

Ոչ, սա խայտառակություն է, ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ստորագրված փաստաթղթում առկա կետերն իրենց ժամանակ եղե՞լ են: «Մենք ասել ենք` առաջին խնդիրը ինքնորոշման ճանաչումն է, դրանից հետո նոր՝ բանակցությունները: Փոխզիջում բառը մենք ասել ենք, բայց միայն Արցախի անկախության ճանաչումից հետո: Էն ժամանակ ո՞վ կարող էր խոսք ասել Լեռնային Ղարաբաղի տարածքների […]

Վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը վարչապետի ԺՊ ընտրի եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ․ Արսեն Ջուլֆալակյան

Վարչապետը (ով նաեւ ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին…), կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը։ Իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ հնարավորինս սեղմ ժամկետում նշանակում արտահերթ ընտրություններ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Ի՞նչ է […]

ԱԱԾ-ն իր հրավերը Սերժ Սարգսյանին անորոշ ժամանակով հետաձգել է. երրորդ նախագահի գրասենյակ

Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։ Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտնել էր, որ ԱԱԾ-ն երրորդ նախագահին հրավիրել է ԱԱԾ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի